Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը, Ախալքալաքի սպասարկման կենտրոնի համար, 117 մետաղյա աղբաման ձեռք բերելու նպատակով հատկացրել է 167,778 լարի։ Գնումը կիրականացնի «Օրիենտի» ՍՊԸ-ն։
Մրցութային փաստաթղթերի համաձայն, ձեռք կբերվեն 1100 լիտր տարողությամբ մետաղական աղբամաններ հետևյալ պարամետրերով.
Երկարությունը՝ 1300-1400 մմ,
Բարձրությունը՝ 1320–1500 մմ,
Լայնությունը փակ կափարիչով՝ 950–1100 մմ:
Այս գնման համար մունիցիպալիտետը կծախսի 167,778 լարի։ Գնման մրցույթը շահել է «Օրիենտի» ՍՊԸ-ն։
Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանի խոսքով, կոնտեյներները կտեղադրվեն այն գյուղերում, որտեղ խոստացել էին տեղադրել։
«Մենք դրանք կտեղադրենք Ազմանա գյուղում, կտեղադրենք Փոքր Սամսար, Մեծ Սամսար, Մոդեգամ, Օլավերդ գյուղերում, այսինքն՝ այնտեղ, որտեղ դրանք ընդհանրապես չկան, և կավելացնենք այնտեղ, որտեղ դրանք բավարար չեն։ Մոտ 20 հատ կթողնենք պահեստում՝ վնասվածները փոխելու համար, իսկ մնացածը կբաշխվի գյուղերի միջև», — հայտնեց Ռստակյանը։
Նոր աղբամանները տեղադրելուց և գյուղերն աղբամաններով ամբողջությամբ ապահովելուց հետո, Սպասարկման կենտրոնը կսկսի մունիցիպալիտետի բոլոր գյուղերից աղբահանության վճարների գանձման գործընթացը։
Նշենք, որ ընդհանուր առմամբ վերջին երկու տարվա ընթացքում, հաշվի առնելով ընթացիկ գնումը, Սպասարկման կենտրոնը ձեռք է բերել 363 աղբաման։