նորություններ 11 Հունիսի, 2025 • Հուլիսի 3-ից Վրաստանում կմեկնարկեն միասնական ազգային քննությունները

Վրաստանում այս տարի քննական գործընթացը կմեկնարկի հուլիսի 3-ից՝ միասնական ազգային քննություններով։ Ընդհանուր ունակությունների քննությանը գրանցված դիմորդներն այն կհանձնեն հուլիսի 9-ին:

Դիմորդները կհանձնեն առաջին քննությունը վրաց լեզու և գրականություն առարկայից։ Հուլիսի 22-ին այն կավարտվի գեղարվեստական ​​և կիրառական արվեստի քննությամբ։ Առարկայական և հատուկ ուսուցիչների քննությանը գրանցվածները գործընթացին կներգրավվեն հուլիսի 8-ից։

Հուլիսի 10-ին կանցկացվի ուսանողական դրամաշնորհային մրցույթ։

Մագիստրատուրայի թեկնածուները հուլիսի 21-ին և 22-ին կհանձնեն ընդհանուր մագիստրոսական քննություն։

Դիմորդները, դրամաշնորհային մրցույթի մասնակիցները և մագիստրոսի ծրագրի թեկնածուները կարող են արդեն տպել քննական քարտերը՝ online.naec.ge կայքում:

Քննական օրերին մանրամասն ծանոթանալու համար կարող եք մուտք գործել հետևյալ հղմամբ՝ naec.ge։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝