Վրաստանի կենսաթոշակային ֆոնդը հրապարակել է 2025 թվականի մայիս ամսվա ներդրումային պորտֆելների արդյունքները։
Կենսաթոշակային ֆոնդի տվյալներով՝ մայիսի վերջի դրությամբ ֆոնդի ակտիվները կազմել են 6.9 միլիարդ լարի, իսկ կուտակված եկամուտը՝ 1.7 միլիարդ լարի։
«2025 թվականի մայիսը միջազգային ֆոնդային բորսաների համար դարձավ ամենահաջող ամիսներից մեկը։ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային հարաբերությունների մեղմացումն ու ներդրողների տրամադրության բարելավումը հանգեցրել են աշխարհի առաջատար շուկաներում բաժնետոմսերի գների աճին, ինչը դրական ազդեցություն է ունեցել կենսաթոշակային ֆոնդի ներդրումային պորտֆելների վրա։
Վրաստանի կենսաթոշակային ֆոնդի ակտիվները մայիս ամսվա դրությամբ կազմել են 6.9 միլիարդ լարի, իսկ կուտակված եկամուտը՝ 1.7 միլիարդ լարի։
Գլոբալ շուկաների աճը հատկապես դրական ազդեցություն է ունեցել դինամիկ պորտֆելի վրա՝ մայիս ամսվա եկամտաբերությունը կազմել է 2.42%։ Նույն ժամանակահատվածում բալանսավորված և պահպանողական պորտֆելների եկամտաբերությունը կազմել է համապատասխանաբար 1.84% և 1.25%։ Պորտֆելների հիմնական տարբերությունը միջազգային բաժնետոմսերի մասնաբաժինն է. դինամիկ՝ 47.9%, բալանսավորված՝ 30.3%, պահպանողական՝ 16.3%։
Նշվում է, որ մայիս ամսվա ուժեղ արդյունքների ֆոնին դինամիկ պորտֆելն առաջատար դիրք է զբաղեցնում։ Պորտֆելների հիմնադրումից (2023 թվականի օգոստոսի 6-ից) մինչև օրս դինամիկ պորտֆելի տարեկան եկամտաբերությունը կազմել է 13.0%, նույն ժամանակահատվածում բալանսավորված և պահպանողական պորտֆելների անվանական եկամտաբերությունը կազմել է համապատասխանաբար 12.3% և 11.4%», – նշված է Վրաստանի կենսաթոշակային ֆոնդի հաղորդագրության մեջ։