Արմինե Զոփունյանն, Ախալքալաքում, իր հարազատների հետ միասին բացել է, ատրակցիոններով և սրճարանով, «Happy Zone» մանկական զվարճանքի կենտրոն։
Այս նախագծի իրականացումը հնարավոր դարձավ HEKS/EPER Georgia-ի կողմից, Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության ամրապնդում՝ սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքում հավասար և լիարժեք մասնակցության համար», նախագծի շրջանակներում ստացված դրամաշնորհի շնորհիվ։
Արմինեն վաղուց էր երազում Ախալքալաքում երեխաների համար զվարճանքի կենտրոն բացելու մասին, որտեղ կլինեին ատրակցիոններ և սրճարան, սակայն միջոցների բացակայության պատճառով նա երկար ժամանակ հետաձգում էր գաղափարի իրականացումը։
«Ես վաղուց էի ուզում մանկական կենտրոն բացել, բայց անընդհատ հետաձգում էի՝ գումար չկար։ 2023 թվականին իմացա, որ HEKS/EPER Georgia կազմակերպությունը դրամաշնորհներ է տրամադրում։ Չեմ հիշում, թե ումից իմացա, բայց որոշեցինք դիմել։ Մենք անցանք ուսուցում և, արդյունքում, շահեցինք դրամաշնորհ։ Իհարկե, մենք ևս մեր սեփական միջոցները ներդրեցինք, բայց կազմակերպության օգնությունը որոշիչ էր։ Գումարը բավականին մեծ էր, իսկ այդքան մեծ վարկ վերցնելը ռիսկային էր։ Փառք աստծո, ամեն ինչ ստացվեց», — պատմում է Արմինեն։
«Տեղական փոքր և միջին բիզնեսին աջակցություն» դրամաշնորհային մրցույթն անցկացվել է «Քաղաքացիական հասարակության ամրապնդում՝ սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքում հավասար և լիարժեք մասնակցության համար» նախագծի բաղադրիչներից մեկի շրջանակում։ Մրցույթին մասնակցել են Սամցխե-Ջավախեթիի երեք մունիցիպալիտետներից փոքր և միջին բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ։
Հաջորդ փուլում HEKS/EPER Georgia-ն շահառուների համար կազմակերպել էր բիզնես պլանի ստեղծման մասին դասընթացներ, ինչպես նաև վերապատրաստման թեմաները ներառում էին նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (DCFTA) հարցը, որը կարևոր է ձեռնարկատերերի համար։ Այս թրեյնինգներից հետո Արմինեն և մրցույթի մյուս մասնակիցները գրեցին իրենց բիզնես նախագծերը։ Երրորդ փուլը ենթադրում էր արդեն հաղթող բիզնես նախագծերի իրականացումը։
Զվարճանքի կենտրոնը անվանակոչվեց «Happy Zone», քանի որ այն պետք է ծառայի երեխաներին ուրախություն և երջանկություն պարգևելուն և ոչ միայն։ «Happy Zone»-ում կա սրճարան և մանկական զվարճանքի գոտի՝ ատրակցիոններ և լաբիրինթոս։ Երբ Արմինեն հայտադիմում ներկայացրեց դրամաշնորհի համար, Ախալքալաքում մանկական զվարճանքի վայրեր չկային, բայց մեկ տարի առաջ բացվեց նաև մեկ այլ կենտրոն։ Այնուամենայնիվ, ըստ Արմինեի, նման զվարճանքի պահանջարկը մեծ է, և նա կասկած չունի կենտրոնի հաջողության հարցում։
Նախագիծն իրականացվել է համաֆինանսավորման սկզբունքով։ Զվարճանքի կենտրոնի բիզնես նախագծի ընդհանուր արժեքը կազմել է 52,945 լարի։ Այստեղից 25,928 լարին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող նախագծի շրջանակում, շահառուն ստացել է որպես դրամաշնորհ, իսկ մնացած 27,017 լարին ինքնուրույն մարվել է որպես համաֆինանսավորում։ Դրամաշնորհային մրցույթի պայմանների համաձայն, շահառուի նվազագույն համաֆինանսավորումը 50% էր, սակայն, ըստ Արմինեի, գործնականում նրանց ներդրումը գերազանցել է 100%-ը։ Ստացված միջոցներն օգտագործվել են վեց ատրակցիոն, այդ թվում՝ լաբիրինթոս և անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար։
«Կազմակերպության ներկայացուցիչները եկել են, զննել են տարածքը, համոզվել, որ մենք ունենք համապատասխան պայմաններ, և միայն դրանից հետո են հաստատել ֆինանսավորումը», — ասում է նա։
«Happy Zone»-ը դա ընտանեկան բիզնես է, որն ունի 4-5 աշխատակից։ Առայժմ Արմինեն և նրա մերձավորները կարողանում են ինքնուրույն կառավարել, բայց ապագայում նրանք նախատեսում են վարձել աշխատակից, ով խաղերի ժամանակ կհետևի երեխաներին և կկազմակերպի նրանց զվարճանքը։
«Երեխաներին չպետք է առանց հսկողության թողնել։ Այս պահին մենք ինքներս ենք կարողանում ենք այն կատարել, բայց ուզում ենք աշխատող վարձել։ Վստահ եմ, որ մեզ մոտ ամեն ինչ լավ կլինի։ Յուրաքանչյուր միջոցառումից հետո մենք ավելի ու ավելի շատ հաճախորդներ ենք ունենում։ Ծնողները կարող են հանգիստ ժամանակ անցկացնել սեղանների մոտ, մինչ իրենց երեխաները խաղում են։ Մեր գները մատչելի են, և մենք հավատում ենք, որ մեր բիզնեսը կհաջողվի», — ասում է Արմինե Զոփունյանը։
«Happy Zone» մանկական զվարճանքի կենտրոնի բացումը ոչ միայն մեկ ընտանիքի երազանքի իրականացում էր, այլև կարևոր ներդրում Ախալքալաքի երեխաների զվարճանքի ենթակառուցվածքների զարգացման գործում։ Արմինե Զոփունյանը հավատացած է, որ առջևում սպասվում է միայն աճ և զարգացում։
ეს მასალა შექმნილია ევროკავშირის (EU) ფინანსური მხარდაჭერით. მის შინაარსზეპასუხისმგებელია ააიპ “ღია საზღვრები” დაშესაძლოა, რომ იგი არ გამოხატავდესევროკავშირის შეხედულებებს.
Այս նյութը պատրաստվել է Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսական աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է շահույթ չհետապնդող «Բաց սահմաններ» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
მასალა შექმნილია პროექტის „სამოქალაქოსაზოგადოების გაძლიერება სოციალურ, ეკონომიკურ და პოლიტიკურ ცხოვრებაშითანაბარი და სრულყოფილი მონაწილეობისთვის“ ფარგლებში, განმახორციელებელი HEKS\EPER Georgia-ს მიერ რეგიონალურ პარტნიორორგანიზაციებთან, სამოქალაქო ინტეგრაციისფონდი (CIF) – ქვემო ქართლი, სამოქალაქოსაზოგადოების ფორმირების ხელშემწყობიცენტრი (SCCSF) – სამცხე-ჯავახეთი, თანამშრომლობით.
Նյութը ստեղծվել է «Քաղաքացիական հասարակության հզորացում սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքում հավասար և լիարժեք մասնակցության համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է HEKS-EPER Georgia-ի կողմից, տարածաշրջանային գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ՝ Քվեմո Քարթլիում «Քաղաքացիական ինտեգրման հիմնադրամ»-ի (CIF) և Սամցխե-Ջավախքում «Քաղաքացիական հասարակության ձևավորման կենտրոն»-ի(SCCCF)։