Վրաստանի Ներքին գործերի նախարարությունում կատարվել են կադրային փոփոխություններ։ Իրականացվել են հետևյալ փոփոխությունները.
- Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության տնօրեն Թեյմուրազ Կուպատաձեն նշանակվել է Պաշտպանության ոստիկանության վարչության նախագահ։
- Նույն վարչության տնօրենի տեղակալ Դավիթ Կիկնաձեն նշանակվել է Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության տնօրեն։
- Թբիլիսիի ոստիկանության վարչուայն տնօրեն է դարձել Վաժա Սիրաձեն։
- Տնօրենի տեղակալ Լևան Մայսուրաձեն նշանակվել է Պարեկային ոստիկանության վարչության տնօրեն։
- Թբիլիսիի վարչության նախկին տնօրեն Լաշա Գոգնիաշվիլին դարձել է Կախեթիի ոստիկանության վարչության տնօրեն։
- Կախեթիի ոստիկանության նախկին տնօրեն Թեյմուրազ Կալանդաձեն նշանակվել է Մցխեթա-Մթիանեթիի ոստիկանության վարչության տնօրեն։
- Քվեմո Քարթլիի ոստիկանության վարչության տնօրեն է դարձել Լևան Կվիցիանին։
- Նախկին տնօրեն Գուրամ Նացվլիշվիլին նշանակվել է Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության վարչության տնօրեն։
- Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության նախկին տնօրեն Ռամազ Թաթարաշվիլին դարձել է Իմերեթիի ոստիկանության վարչության տնօրեն։
- Իմերեթիի վարչության նախկին տնօրեն Զազա Ծխակայան նշանակվել է Գուրիայի ոստիկանության վարչության տնօրեն։
- Շիդա Քարթլիի ոստիկանության վարչության տնօրեն է դարձել Թբիլիսիի վարչության տնօրենի տեղակալ Կախաբեր Մուրադաշվիլին։
«ՆԳՆ-ում ընթացող կադրային փոփոխությունները նպատակ ունեն համակարգի էլ ավելի ամրապնդման և զարգացման», – նշում են նախարարությունում։