նորություններ 7 Հունիսի, 2025 • Բուղաշեն գյուղում նշեցին «նոր» դպրոցի տասնամյակը

Բուղաշեն գյուղում այսօր՝ հունիսի 6-ին, նշվեց 2013-2015 թվականներին կառուցված նոր դպրոցի շենքի տասնամյակը։

Դպրոցի բացմանը 2015 թվականին ներկա էր Վրաստանի այն ժամանակվա կրթության նախարար Թամար Սանիկիձեն։

Աշակերտներն ու ուսուցիչները ուրախությամբ տոնեցին այս առիթը, պարեցին ժողովրդական պարեր, բանաստեղծություններ արտասանեցին և երգեցին։

Միջոցառմանը ներկա էին տեղական իշխանությունների ներկայացուցիչներ՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, պատգամավորներ, Ախալքալաքի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը և քաղաքապետարանի այլ աշխատակիցներ։ Տոնակատարությանը ներկա էր նաև Ախալքալաքի կրթական ռեսուրս-կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը։

Բուղաշեն գյուղի դպրոցի տնօրեն Թադևոս Փալյանը շնորհավորական խոսքով հանդես եկավ և հետադարձ հայացք գցեց դեպի դպրոցի անցյալ։ Նա նշեց ուսուցիչների և լրատվամիջոցների կարևոր դերը երեխաների դաստիարակության գործում։

«Եթե հեռուստատեսությունը, թերթերը, ռադիոն և ուսուցիչները լռեն, մենք՝ մեր երեխաները, կվերադառնանք դինոզավրերի ժամանակներ», — ասաց նա։

Դպրոցը շնորհակալություն հայտնեց ինչպես պետությանը նոր դպրոցի շենքի համար, այնպես էլ բարերարներ Հակոբ Հակոբյանին և Գարիկ Ավագյանին, ովքեր նվերներով խրախուսում են աշակերտների բարձր ակադեմիական առաջադիմությունը։

Միջոցառմանը ներկա էր և շնորհավորական խոսքով հանդես եկավ բարերարներից մեկը՝ Հակոբ Հակոբյանը։

Դպրոցին տարեդարձի կապակցությամբ շնորհավորեց նաև Սակրեբուլոյի պատգամավոր Համլետ Մովսիսյանը։ Ելույթ ունեցավ նաև Ախալքալաքի կրթական ռեսուրս-կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը։

Ներկաիս դրությամբ այս դպրոցում սովորում է Բուղաշեն և հարևան Բալխո գյուղերի 90 աշակերտ։

Nezavisimost - 1

buhashen - 1

Nezavisimost - 1

buhashen - 1

buhashen - 1

Дизайн без названия - 1

buhashen - 1

buhashen - 1

Дизайн без названия - 1

Հիշեցնենք, որ Բուղաշեն գյուղի «նոր» դպրոցը սկսել է գործել 2015 թվականին։ Մինչ այդ երեխաները հաճախում էին 1959 թվականին կառուցված հին դպրոց, որը Խորհրդային Միության փլուզումից ի վեր հիմնանորոգման չէր ենթարկվել։ Տասը տարի շարունակ գյուղացիներն անհանգստությամբ ու վախով էին իրենց երեխաներին ուղարկում այս շենք։

Գյուղի կենտրոնում գտնվող հին դպրոցը մինչ օրս էլ վթարային վիճակում է։ Տեղի բնակիչների կողմից տարիների ջանքերից հետո կառավարությունը վերջապես ուշադրությունը սևեռեց գյուղի ամենահրատապ և կյանքին վտանգ սպառնացող խնդիրներից մեկի վրա։ Խոստացվել էր, որ Բուղաշենում նոր, ստանդարտ դպրոց կհայտնվի մինչև 2013 թվականը։ Սակայն այն փաստացի ավարտվեց միայն 2015 թվականի մարտին։

Դպրոցի բացման ժամանակ արդեն նկատելի էին թերություններ, որոնք ֆիքսել էր Jnews-ի տեսախցիկը։ Բուղաշեն գյուղում նոր դպրոցի կառուցումից անցել է 10 տարի։ Ինչպես երեխաները խոստովանեցին, «դպրոցը դեռ կանգուն է», չնայած աշակերտների չարաճճիություններին և շինարարական թերություններին։

Վերատպման կանոն