նորություններ 5 Հունիսի, 2025 • Հունիսի 12-ին անոթային վիրաբույժը խորհրդատվություններ կանցկացնի Ախալքալաքի հիվանդանոցում

Հունիսի 12-ին Ախալքալաքի հիվանդանոցում հնարավոր կլինի խորհրդատվություն ստանալ բարձր որակավորում ունեցող անոթային վիրաբույժի՝ անգիովիրաբույժի կողմից։ Խորհրդատվության կարելի է գալ ժամը 11:00-ից։ Բժշկի մոտ ընդունելությունը կիրականացվի ըստ կենդանի հերթի։
Անոթային վիրաբույժը, նույն ինքը՝ անգիովիրաբույժը, բավականին լայն մասնագիտացում ունեցող բժիշկ է, որը զբաղվում է մարդու ամբողջ անոթային համակարգի հիվանդությունների հայտնաբերմամբ և բուժմամբ։

Անգիովիրաբույժը բուժում է հետևյալ պաթոլոգիաները.

Երակների լայնացում;

Արտերիալ կամ երակային ստենոզ;

Աթերոսկլերոզ ցանկացած ձևով և փուլում;

Աորտայի անևրիզմա;

Միոկարդային ինֆարկտ;

ՍԻՀ (սրտի իշեմիկ հիվանդություն);

Կրծքային հեղձուկ;

Թրոմբոզ (սուր և քրոնիկ);

Թրոմբոֆլեբիտ;

Արտերիովենոզային ֆիստուլաներ;

Ռեյնոյի համախտանիշ;

Անգիոպաթիաներ (ներառյալ դիաբետիկ);

Աորտոարտերիիտ;

Արտերիտ և պոլիարտերիիտ;

Վասկուլիտ;

Էնդարտերիիտներ;

Անոթային հիպերտենզիա (հիպերտոնիա);

Տրոֆիկ խոցեր;

Լիմֆեդեմա (լիմֆոստազ) ;

Ոտքերի ուժեղ այտուցվածություն, հատկապես երեկոյան կամ գիշերը;

Գիշերային ցավեր ստորին վերջույթներում;

Սրունքների մկաններում ծանրության, ճնշման, այրոցի և քորի զգացում;

Հերթափոխվող կաղություն;

Ոտքերի հոգնածություն օբյեկտիվորեն ցածր ծանրաբեռնվածության պարագայում;

Եվ այլն…

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝