2025 թվականի հունիսի 14-ին միջազգային հանրությունը նշում է Արյան դոնորի համաշխարհային օրը՝ առիթ՝ հիշեցնելու միլիոնավոր կամավորների վաստակի մասին, ովքեր կամավորական հիմունքներով նվիրաբերում են իրենց արյունը՝ ուրիշներին հնարավորություն տալով շարունակել ապրել։ Վրաստանի Կարմիր Խաչի ընկերության Ախալքալաքի մասնաճյուղը կազմակերպում է արյան հանձնման միջոցառում՝ նվիրված այդ օրվան։
Բժիշկներն ու այլ մասնագիտացված բժշկական անձնակազմը դոնորական արյունը կվերցնեն Ախալքալաքում։ Արյան հավաքը կազմակերպվում է Վրաստանի Կարմիր Խաչի ընկերության Ախալքալաքի մասնաճյուղի կողմից՝ Ախալքալաքի մշակույթի տանը գտնվող գրասենյակում։ Եթե որևէ մեկը ցանկանում է արյուն հանձնել, կարող է զանգահարել 598888103 հեռախոսահամարով կամ գրել akhalkalaki@redcross.ge էլեկտրոնային հասցեին՝ միջոցառման հստակ ժամը ճշտելու նպատակով։
Հիմնական փաստեր կամավոր արյան նվիրատվության մասին.
• Կամավոր արյան նվիրատվությունը բացարձակապես անվտանգ է առողջ մարդու համար
• Կամավոր արյան նվիրատվությունը գաղտնի գործընթաց է, և դոնորի անանունությունը պաշտպանված է
• Նվիրաբերված արյունը ստուգվում է վարակների, այդ թվում՝ B և C հեպատիտների, ՄԻԱՎ վարակի և սիֆիլիսի առկայության համար։
• Արյուն հանձնելիս օգտագործվում են միայն միանգամյա օգտագործման պարագաներ, և դոնորը պաշտպանված է վարակից
• Արյան կարիքն ամենաբարձրն է ավտովթարների, այրվածքների, սրտի վիրահատությունների և օրգանների փոխպատվաստման դեպքերում։
Մեկանգամյա արյան հանձնումը կարող է փրկել երեք մարդու կյանք
Արյունը և արյան պատրաստուկները մշտապես անհրաժեշտ են քրոնիկ հիվանդություններ ունեցող հիվանդներին, այդ թվում՝ երեխաներին։ Արյան պատրաստուկները միշտ պակասորդում են, և արյուն նվիրաբերելը երբեք անօգուտ կամ ավելորդ չէ։ Արհեստական լուծույթներ չկան, որոնք կարող են փոխարինել արյունը և արյան պատրաստուկները։ Արյան բաղադրիչներ ստանալու միակ միջոցն արյուն նվիրաբերելն է։
Կամավոր արյան հանձնումը հպարտության և պատվի առարկա է ամբողջ աշխարհում
Ո՞վ կարող է դառնալ արյան դոնոր
• Յուրաքանչյուր առողջ չափահաս կարող է անվտանգ կերպով արյուն հանձնել յուրաքանչյուր 2 ամիսը մեկ, տարեկան 5-6 անգամ,
• Գործող օրենսդրության համաձայն, դոնորը պետք է լինի 18-ից 65 տարեկան,
• Կշռի ավելի քան 50 կգ,
• Լավ զգա իրեն արյուն հանձնելիս,
• Նախաճաշած պետք է լինի,
• Արյուն հանձնելուց առաջ դոնորը պետք է խմի մինչև 0.5 լիտր ոչ ալկոհոլային հեղուկ։
Դուք չեք կարող դառնալ դոնոր, եթե՝
• Դուք ներկայումս ունեք կամ ունեցել եք հետևյալ հիվանդություններից որևէ մեկը՝ B կամ C հեպատիտ, ՄԻԱՎ վարակ/ՁԻԱՀ կամ սիֆիլիս։
• Դուք գոնե մեկ անգամ ներարկել եք առանց բժշկի դեղատոմսի ներարկային թմրամիջոցներ։
Ինչո՞ւ պետք է արյուն հանձնել
• Արյան առավելագույն պահպանման ժամկետը 42 օր է,
• Թրոմբոցիտները պահվում են ընդամենը 5 օր,
• Սա նշանակում է, որ արյան բանկերն ամեն օր որոշակի թվով առողջ դոնորների կարիք ունեն,
• Հաշվարկվում է, որ 75 տարեկանում մարդկանց 85%-ը կարիք կունենա առնվազն մեկ արյան փոխներարկման,
• Արյան նվիրատվությունը հեշտ, անվտանգ, անցավ գործընթաց է, որը տևում է առավելագույնը 1 ժամ։