նորություններ 9 Հունիսի, 2025 • Փոփոխություններ մեդալակիր դառնալու պայմաններում

Էլեկտրոնային մատյանում արծաթե մեդալի թեկնածու համարվող աշակերտներնը այժմ հնարավոր է դառնան ոսկե մեդալակիրներ:

Մակարդակի միավորը հաշվարկվում է առարկաների մակարդակի միավորների թվաբանական միջինի հիման վրա, որը կլորացվում է մինչև տասնորդական: 2024-2025 ուսումնական տարվա միջնակարգ դպրոցի շրջանավարտների առարկայական մակարդակի միավորը կհաշվարկվի յուրաքանչյուր դասարանում (X, XI և XII դասարաններ) ստացված տարեկան առարկայական միավորների թվաբանական միջինի հիման վրա, որը կլորացվում է մինչև տասնորդականը:

Ոսկե մեդալ կշնորհվի այն աշակերտին, որի երրորդ մակարդակի բոլոր առարկաների յուրաքանչյուր տարվա միավորները կլորացվում են մինչև 10։

Սա նշանակում է, որ այն աշակերտները, որոնք նախկինում արծաթե մեդալ էին ստանում 9.9 միավորով, այժմ կստանան ոսկե մեդալ:

Նախկինում արծաթե մեդալ ստանալու համար աշակերտը պետք է հավաքեր 9.8-ից 10 միավոր, սակայն այժմ արծաթե մեդալ ստանալու համար անհրաժեշտ է 9.7-9.8 միավոր, իսկ 9.9 միավորը նրան կբերի ոսկե մեդալ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝