նորություններ 9 Հունիսի, 2025 • Գորելովկայի բնակիչներին ընտրությունները չեն հետաքրքրում

2025 թվականի աշնանը Վրաստանում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Jnews-ը պարբերաբար այցելում է տարբեր գյուղեր, պարզելու համար, թե որքանո՞վ են տեղյակ ընտրությունների մասին բնակչությունը։ Այս անգամ մենք եղանք Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղում։

Գորելովկայի բնակչության մի մասը տեղյակ էր ընտրությունների մասին, մյուս մասն անտարբեր է, չի էլ հետաքրքրվում։ Հատկանշական է, որ բնակիչներն ընտրությունների մասին նախընտրում են խոսել անանուն։ Հարկ է նշել, որ Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղում ապրում են ինչպես ազցությամբ հայեր, այնպես էլ վրացիներ։

Մեր զրուցակիցներից մեկը, ով տեղյակ է ընտությունների մասին ասաց․ «Ուզում է ընտրություն լինի, ուզում է՝ չէ, մեր օգուտը ո՞րն է։ Ես տարիքով մարդ եմ, ինձ չի հետաքրքրում»։

Չնայած Գորելովկայի բնակիչներն ասում են, որ իրենք չեզոք են ընտրությունների նկատմամբ, միևնույն է ընտրությունների օրը գնում են ընտրատեղամաս և քվեարկում։

«Ընտրություններին մասնակցում ենք։ Այստեղ՝ դպրոցներում են բացվում ընտրատեղամասերը: Ընտրությունները մեր գյուղում անցկացվում են շատ լավ, բոլորի ձայները կարևոր են։ Պետք է անպայման մասնակցես ընտրություններին, որ քո նախընտրած թեկնածուն և ծրագիրն անցնի»։

Գորելովկա գյուղի բնակիչները պատճառաբանում են, որ ընտանեական հոգսերի և գյուղական աշխատանքների պատճառով տեղեկացված չեն նորություններին։

«Ընտրությունների մասին տեղեկություններ չունեմ։ Ես ոչ մի բանից տեղյակ չեմ, ի՞նչ իմանամ»։

Հատկանշակ են, որ գյուղի երիտասարդներն առհասարակ խուսափում են կարծիք հայտնել ընտրությունների թեմայով։

Նշենք, որ այս տարի Գորելովկայի վարչական միավորի մեջ են մտնում հետևյալ գյուղերը՝ Գորելովկայի ընտրատեղամաս (թիվ 12), Օրլովկայի ընտրատեղամաս (թիվ 13), Ժդանովականի ընտրատեղամաս (թիվ 14), Սամեբայի ընտրատեղամաս (թիվ 15), Սպասովկայի ընտրատեղամաս (թիվ 16) և Եֆրեմովկայի ընտրատեղամաս (թիվ 17):

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝