նորություններ 5 Հունիսի, 2025 • Ախալքալաքում սկսվում է երկհարկանի մարզադահլիճի շինարարությունը

Ախալքալաքի կենտրոնում, «Խաս Բախչա» կենտրոնական զբոսայգու դիմաց, սկսվել է երկհարկանի նոր մարզադահլիճի շինարարությունը: Նախագիծը կիրականացնի «EMK Group» ՍՊԸ-ն: Աշխատանքների արժեքը կազմում է 1 229 315 լարի: Կապալառուի հետ պայմանագիրն արդեն ստորագրվել է:

Ապագա մարզադահլիճի տեղում այժմ գտնվում է հին, ավերված շենք, որը կապամոնտաժվի: Նախատեսվում է նաև քանդել հասարակական զուգարանը և մարզադաշտի այն մասը, որտեղ տեղադրված են աթոռներ:

Մարզադահլիճը կկառուցի քաղաքի մունիցիպալ շուկայում նոր՝ «EMK Group» ընկերությունը: Պայմանագիրն արդեն ստորագրված է:

«Մենք այժմ մոբիլիզացնում ենք այս օբյեկտի կառուցման համար անհրաժեշտ ամեն ինչ: 10 օրից աշխատանքները կսկսվեն», — հաղորդեց ընկերության տնօրեն Հասան Սևինը:

Քանի որ ընկերությունը նորեկ է Ախալքալաքի շինարարական շուկայում, մենք որոշեցինք պարզել, թե արդյոք այն փորձ ունի նմանատիպ նախագծեր իրականացնելու հարցում: Դրան Հասան Սևինը պատասխանեց. «Մենք բազմաթիվ տարաբնույթ աշխատանքներ ենք կատարել»:

Ըստ պլանի, 2025 թվականին 120 օրվա ընթացքում կծախսվի 613 002 լարի, իսկ 2026 թվականին (սկսած ապրիլի 15-ից)՝ 150 օրվա ընթացքում՝ 711 003 լարի։

Ախալքալաքի կենտրոնում կհայտնվի նոր մարզասրահ

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝
Հրդեհ Ախալքալաքում

19 Օգոստոսի, 2025