Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում հաղթելու համար Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Խվիչա Կվարացխելիան կառաջադրվի Սուրբ Գևորգի անվան Հաղթանակի շքանշանի։ Վրաստանի կառավարության նիստում վարչապետը նաև նշեց, որ Կախա Կալաձեն (խմբ՝ «Միլան» ֆուտբոլային ակումբի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին խաղացող, Թբիլիսիի ներկայիս քաղաքապետ) և Զազա Պաչուլիան (խմբ՝ NBA-ի նախկին խաղացող և Վրաստանի բասկետբոլի ազգային հավաքական) նույնպես կստանան մրցանակներ ակումբային մրցաշարերում ստացած բարձրագույն պարգևների համար։
«Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անցյալ տարվա հաջողության համար Խվիչա Կվարացխելիան արդեն պարգևատրվել է Պատվո շքանշանով: Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակի համար մենք ցանկանում ենք նրան առաջադրել Սուրբ Գևորգի անվան Հաղթանակի շքանշանի: Ես կարծում եմ, որ սա արժանի պարգև է, որը նա կստանա պետությունից: Պետական բարձրագույն պարգևը նրան կհանձնի նախագահը:
Մենք նաև վերստուգեցինք մեկ այլ հարց, մենք ունենք երկու մարզիկ, որոնք նույնպես ակումբային մրցաշարերում ստացել են բարձրագույն պարգևներ: Դրանք են՝ Կախա Կալաձեն, որը երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, և Զազա Պաչուլիան, որը երեք անգամ հաղթել է բասկետբոլի ակումբային մրցաշարերում: Նրանք չեն պարգևատրվել, կարծում եմ, որ ուշացմանը չնայած, մենք նույնպես պետք է գնահատենք նրանց հաջողությունները», — նշեց վարչապետը: