նորություններ 3 Հունիսի, 2025 • Պապուաշվիլին ոչ պաշտոնական այցի շրջանակներում ընդունել է Ալեն Սիմոնյանին

Հունիսի 2–ին Թելավիում ոչ պաշտոնական հանդիպում է տեղի ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի և Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի միջև։

Քննարկման առանցքում եղել է երկու երկրների խորհրդարանների միջև զարգացող համագործակցությունը և տարածաշրջանային իրավիճակը։

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են Թբիլիսիի և Երևանի միջև ընդլայնվող գործընկերությանը, որն արդեն ստացել է ռազմավարական գործընկերության բնույթ։

Հատուկ ուշադրություն է դարձվել օրենսդիր մարմինների համագործակցության խորացմանը։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել ամրապնդել խորհրդարանական կապերը։

«Կողմերը նաև քննարկել են աշխարհաքաղաքական փոփոխություններն աշխարհում և իրավիճակը Հարավային Կովկասում։ Կողմերը հաստատել են համագործակցության պատասրատակամությունը՝ հանուն խաղաղության, կայունության և վստահության հատատման Հարավային Կովկասում։ Անդրադարձ է եղել նաև հարավկովկասյան տրանսպորտային միջանցքի հեռանկարին»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Պապուաշվիլին կարևորել է Հայաստանի կողմից Եվրամիության հետ երկխոսության խորացմանն ուղղված ջանքերը։ Նա ընդգծել է, որ Վրաստանը աջակցում է հարևան երկրի եվրոպական հեռանկարին և պատրաստ է կիսվել իր փորձով։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝