Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի և նախարարության համապատասխան ստորաբաժանումների համակարգմամբ վերջին օրերին իրականացված համապարփակ միջոցառումների շրջանակում Վրաստանից վտարվել է 31 օտարերկրյա քաղաքացի։ Տեղեկությունը տարածել է ՆԳՆ-ն։
ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ Վրաստանից վտարվել են Իրանի, Հնդկաստանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Չինաստանի, Եգիպտոսի, Բուրունդիի, Ղազախստանի, Հորդանանի, Ադրբեջանի, Բանգլադեշի, Պակիստանի և Իրաքի քաղաքացիներ՝ ընդհանուր առմամբ 31 մարդ։
Նախարարության պարզաբանմամբ, գործող օրենսդրության համաձայն՝ վտարված անձանց արգելվել է վերադառնալ Վրաստան։
«Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտը պատասխանատու է երկրի ներսում ապօրինի միգրացիայի դեմ պայքարի համար։ Նրա լիազորություններից մեկն առանց իրավական հիմքի Վրաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների բացահայտումն է ու Վրաստանից նրանց վտարումը», — նշված է հաղորդագրության մեջ։