նորություններ 2 Հունիսի, 2025 • Երկրներ, որտեղ ինտերնետն ամենաթանկն է/ամենաէժանը՝ ի՞նչ տեղ է զբաղեցնում Վրաստանը

Numbeo-ի տվյալներով՝ Վրաստանում 60 Մբ/վ կամ ավելի արագությամբ ամսական ինտերնետ փաթեթի արժեքը կազմում է 16.88 դոլար։ Այս գնով Վրաստանը 124 երկրների շարքում զբաղեցնում է 100-րդ տեղը։

Տվյալների համաձայն՝ Վրաստանի հարևան երկրներից ամենաթանկ ինտերնետը Հայաստանում է, իսկ ամենաէժանը՝ Ռուսաստանում։ Մասնավորապես.

  • Հայաստան՝ $20,84 (89-րդ տեղ);
  • Թուրքիա՝ $13,76 (110-րդ տեղ);
  • Ադրբեջան՝ $15,14 (106-րդ տեղ);
  • Ռուսաստան՝ $8,04 (122-րդ տեղ)։

Ինչ վերաբերում է աշխարհի տարբեր երկրների տվյալներին, ապա 60 Մբ/վ կամ ավելի արագությամբ ամսական ինտերնետային փաթեթի ամենաթանկ 5 երկրները հետևյալն են.

  • Պապուա Նոր Գվինեա՝ 211,18 ԱՄՆ  դոլլար,
  • Կուբա՝ 210,78 ԱՄՆ  դոլլար,
  • Եթովպիա՝ 157,67 ԱՄՆ  դոլլար,
  • Կամերուն` 130,29 ԱՄՆ  դոլլար,
  • Մոզամբիկ՝ 103,33 ԱՄՆ  դոլլար։

Հետևյալն են այն հինգ երկրները, որտեղ ինտերնետն ավելի էժան է, քան մյուս երկրներում.

  • Ուկրաինա՝ 6,12  դոլլար,
  • Իրան՝ 7,73 դոլլար,
  • Ռուսաստան՝ 8,04 դոլլար,
  • Հնդկաստան՝ 8,06 դոլլար,
  • Վիետնամ՝ 8,95 դոլլար։

 

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝