նորություններ 1 Հունիսի, 2025 • Մանուկների դեմքերի հրավառություն Ախալքալաքում (Photo)

Այսօր՝ Ախալքալաքի և գյուղերի շատ երիտասարդ բնակիչների համար Երեխաների պաշտպանության միջազգային օրը, զվարճալի և գունագեղ էր, ծնողները ոչինչ չխնայեցին, որպեսզի իրենց երեխաների համար տոնը հաջողված լինի։ Հիմնական միջոցառումները տեղի ունեցան քաղաքի կենտրոնական զբոսայգում։

Կենտրոնական զբոսայգին լի էր մարդկանցով։ Հատուկ այս տոնի համար կազմակերպված ժամանակավոր տաղավարների մոտ՝ գունագեղ փուչիկներով, խաղալիքներով և տարբեր զվարճանքներով, միշտ հերթեր էին։ Զբոսայգու տարբեր վայրերում տարբեր կազմակերպությունների երիտասարդ կամավորները նկարում էին երեխաների դեմքերին։

hunisi1-28

hunisi19

Սուրբ Խաչ եկեղեցում կիրակնօրյա պատարագի ժամանակ եկեղեցու հոգևոր հովիվները օրհնեցին երեխաներին։

humisi1-24

Բեմի վրա տեղի ունեցավ համերգ, որին հանդես եկան երեխաները, թիվ 1 մանկապարտեզի սաները, «Ջավախք» անսամբլի փոքրիկների խմբերը և պարային խմբերը գյուղերից։ Ախալքալաքի «Ապագայի տան» սաները նույնպես ելույթ ունեցան կրակոտ պարով՝ անիմատորների հագուստներով։

hunisi1-27

hunisi1-25

hunisi1-26

hunisi1-23

hunisi1-22

hunisi1-21

hunisi1-20

Ապագայի տան սաները, հագնված անիմատորների զգեստները, ուրախացրին և զվարճացրին երեխաներին։

hunisi1_18

hunisi1_17

«Պույ-Պույ» տիկնիկային թատրոնը ներկայացրեց Թումանյանի «Չարի վերջը» ներկայացումը։

hunisi1_16

hunisi1_15

hunisi1_14

hunisi1_13

hunisi1_12

Ախալքալաքի արվեստի դպրոցը կազմակերպել էր իր աշակերտների նկարների ցուցահանդես:

hunisi1_11

hunisi1_10

hunisi1_9

Ամալյան այսօր դարձավ մեկ տարեկան, նա նշեց իր ծննդյան օրը զբոսայգում։

hunisi1_8

hunisi1_7 Նրանք քույր-եղբայր Սարգիսն ու Նանեն են, Սարգիսը նշում է իր առաջին Երեխաների պաշտպանության օրը։

hunisi1_6

hunisi1_5

hunisi1_4

hunisi1_3

hunisi1_2

Այգում զվարճանքին զուգահեռ, ավելի քան 80 ընտանիքների երեխաներ նվերներ ստացան Ապագայի տանը։ Համաձայն հաստատված ավանդույթի՝ «Կարմիր խաչ» կազմակերպությունը հունիսի 1-ին Ախալքալաքի մունիցիպալիտետ է ուղարկում երեխաների համար նվերներ: Ախալքալաքի քաղաքապետարանը կազմակերպում է դրանց բաժանումը:

«Քանի որ նվերները շատ չէին, մենք որոշեցինք, որ այն կստանան այն ընտանիքները, որոնք պատկանում են երկու կամ ավելի սոցիալական խմբերի, դրանք են սոցիալապես անապահովները, ծնողազուրկները, սահմանափակ կարողություններ ունեցող երեխաները, բազմազավակ ընտանիքներից երեխաները և այլն», — ասաց քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական աջակցության վարչության պետ Անահիտ Յորդանյանը։

5bbb8417-5138-49de-be65-0a68f6379711

Վերատպման կանոն