նորություններ 1 Հունիսի, 2025 • Գոմանում 19-րդ անգամ նշեցին գյուղի օրը (Photo)

Այսօր՝ հունիսի 1-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Գոման գյուղում տոնական օր էր։ Իր պատմության մեջ արդեն 19-րդ անգամ գոմանցիները նշեցին գյուղի օրը։ Հանդիսավոր միջոցառումը կազմակերպվել գյուղի հանրակրթական դպրոցի կողմից։

Տոնական միջոցառումները Գոման գյուղում մեկնարկեցին՝ գյուղի զոհված հայորդիների հիշատակին կառուցված բրգաձև հուշարձանին ծաղիկներ խոնարհելով։ Այնուհետև ծաղիկներ դրեցին գյուղի մուտքին կանգնեցված խաչի մոտ, որից հետո գոմանցիները ծաղիկներ խոնարհեցին դպրոցի վաստակաշատ ուսուցիչներ Եղիկյանի և Չրաղյանի գերեզմաններին։

burg

Neli

Հարազատ գյուղի օրը միասին տոնելու էին համախմբվել մեծ ու փոքր՝ գյուղի պատմությունը կերտած, կոլորիտը պահպանող տարեցները, արտերկրում բնակվող գոմանցիներն, գյուղաբնակներն ու դպրոցականները․․․

gyux

Goman

Գոմանի հանրային դպրոցի տնօրեն Հայաստան Մովսիսյանը շնորհավորելով ներկաներին նշեց, որ գոմանցիները միշտ պետք է հպարտանան իրենց ակունքներով։

Haysatan Movsisyan

«2006 թվականից, ամեն տարի կրկնվում է այս տոնակատարությունը, մեզ ավելի է այն իրար միացնում, մեր սրտերը ավելի է ջերմացնում։ Գյուղ, որը մարդկության պատմությանը տվել է շատ մեծություններ՝ բոլոր բնագավառներում․ ունենք գեներալներ, արվեստի ու մշակույթի գործիչներ, բազում բարերար, որոնք ամեն տարի ջանք չեն խնայում մեր գյուղը ավելի բարեկեցիկ դարձնելու համար։ Այդ մարդիկ ամեն ինչ անում են, որպեսզի գյուղը մնա հայկական», — միջոցառմանը իր խոսքում ասաց Հայաստան Մովսիսյանը։

erexaner

Ընդգծելով  Արթուր Գիլոյանի, Ռուբեն Բանդիկյանի, Հակոբյանների, Եղիկյանների, Չրաղյանների և այլոց ներդրած ավանդի մասին։ Նրանց շնորհիվ է, որ այսօր Գոմանը զարգանում է, շուտով բարերարների մեծ բանակին կավելանա ևս մեկը՝ Ստեփան Չրաղյանը, ում բարերարությամբ էլ գյուղում մանկապարտեզ կկառուցվի։

ekexeci

«Մեր այս գեղեցիկ դպրոցի համար պարտական ենք մեր ամբողջ գյուղին, բուրգը, որի հիմնադիրն է և այս գեղեցիկ օրվա ծիծեռնակն է Արթուր Գիլոյանը։ Գյուղ որի համար կառուցվեց խաչ, մեր համագյուղացի Հակոբյանների անմիջական ջանքերով, մեր հոյակապ եկեղեցին, որ այսքան տարի փակ էր և մենք զրկված էինք հոգևոր դաստիարակությունից, բայց Ռուբեն և նրա որդի՝ Դավիթ Բանդիկյանների կողմից կառուցվեց մի հոյակապ եկեղեցի և այսօր մենք ուեննք մեր հավատի տունը, որը մեզ ավելի հայեցի է պահպանում։ Այս գյուղի դպրոցի սպորտը մարզահրապարակը վերակառուցվել է մեր դպրոց նախկին ուսուցիչ Վալերի Եղիկյանի որդիների անմիջական նախաձեռնությամբ։ Բարերար Ստեփան Եղիկյանն այս տարի մտադիր է գյուղում մանկապարտեզ կառուցել»,- եզրափակեց տիկին Մովսիսյանը։

Տոնական օրվա ուրախ մթնոլորտն ապահովում էին գյուղի դպրոցի սաները։ Բեմում էին դպրոցահասակ գոմանցիները՝ երգ ու պար։

dhol

erexaner1

Goman1

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝