նորություններ 1 Հունիսի, 2025 • Արդեն երրորդ օրն է Ախալքալաքի մի մասը հոսանքազրկված է

Մայիսի 30-ի ուշ երեկոյան Ախալքալաքի հարավ-արևմտյան հատվածը՝ այսպես կոչված ինտերնատի տարածքը հոսանքազրկված է, վթար է տեղի ունեցել հոսանքի գծում, վնասված է մալուխը։ Երեկ՝ մայիսի 31-ին, ողջ օրվա ընթացքում իրականացվել են վթարի վերացման աշխատանքներ, սակայն վնասված ստույգ տեղը չի հայտնաբերվել։
Այսօր Ախալքալաք է բերվել հատուկ տեխնիկա՝ «լաբորատորիա», որի միջոցով հայտնաբերվելու է վնասված մասը։ Վթարը կշտկվի մալուխի վնասված մասը  հայտնաբերումից անմիջապես հետո։

Սակայն, թե երբ կվերականգնվի էլեկտրամատակարարումը, Էներգո Պրո Ջորջիա ընկերության Ախալքալաքի սպասարկման կենտրոնի աշխատակիցները չեն կարող ասել։

Վթարը տեղի է ունեցել մայիսի 30-ի ուշ երեկոյան ժամը 23:00-ից հետո։ Հետո ամբողջ քաղաքում հոսանքազրկվել է խնդիրը շտկելու համար:  Հոսանքազրկումը վերականգնվել է կեսգիշերից հետո։ Սակայն քաղաքի հարավ-արեւմտյան հատվածը մնացել է առանց էլեկտրականության։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝