նորություններ 31 Մայիսի, 2025 • Երեկվանից Ախալքալաքի մի մասը հոսանքազրկված է

Ախալքալաքի հարավ-արևմտյան հատվածը՝ այսպես կոչված, ինտերնատի տարածքը, հոսանքազրկվել է մայիսի 30-ի ուշ երեկոյից, վթար է տեղի ունեցել հոսանքի գծում։ Վթարը շտկվում է, Էներգո պրո Ջորջիա բաշխիչ ընկերության Ախալքալաքի սպասարկման կենտրոնի աշխատակիցների հաշվարկներով, էլեկտրամատակարարումը կվերականգնվի 2-3 ժամից՝ մինչև երեկոյան 19:00-20:00:

Վթար է տեղի ունեցել երեկ ուշ երեկոյան՝ ժամը 23։00-ից հետո։ Ամբողջ քաղաքը հոսանքազրկվել էր խնդիրը շտկելու համար: Էլեկտրաէներգիան վերականգնվել է կեսգիշերից հետո։ Սակայն քաղաքի հարավ-արեւմտյան հատվածը մնացել է առանց էլեկտրականության։ Այդ մասի մալուխի վնասված մասը վերանորոգվում է։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝