նորություններ 31 Մայիսի, 2025 • Այսօր դեպի Լարս տանող ճանապարհին գործում են սահմանափակումներ

Ճանապարհային դեպարտամենտի տվյալներով՝ Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով երթևեկությունը կսահմանափակվի։

Ըստ դեպարտամենտի՝ ​​սահմանափակման պատճառը ճանապարհային հատվածում ընթացող վերանորոգման աշխատանքներն են։

«Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տվյալներով՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի 93-106 (Գուդաուրի-Կոբի) կմ հատվածում ընթացող վերանորոգման աշխատանքների պատճառով, ճանապարհի նշված հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթևեկությունը կսահմանափակվի 2025 թվականի մայիսի 31-ին, ժամը 12:00-ից մինչև 18:00-ն, մինչդեռ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է», – ասվում է ճանապարհային դեպարտամենտի հայտարարության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝