նորություններ 30 Մայիսի, 2025 • Վրաստանը մնում է Erasmus+ ծրագրի ակտիվ և կարևոր գործընկեր

Վրաստանը մնում է Erasmus+ ծրագրի ակտիվ և կարևոր գործընկեր։ Բոլոր ընթացիկ և պլանավորված միջոցառումները լիովին աջակցվում են և շարունակվում են անխափան,- ասվում է Վրաստանում Erasmus+ ազգային գրասենյակի կողմից հրապարակված տեղեկատվության մեջ։

Ինչպես նշված է Erasmus+ ազգային գրասենյակի տեղեկատվության մեջ, կրթական հաստատություններին, ուսանողներին և հետաքրքրված կողմերին կոչ է արվում հիմնվել միայն պաշտոնական աղբյուրների վրա։

«Վրաստանում Erasmus+ ազգային գրասենյակը պաշտոնապես և միանշանակ հերքում է վերջերս տարածված կեղծ տեղեկատվությունը, որ Erasmus+ ծրագիրը լքում է Վրաստանը։ Վրաստանը մնում է Erasmus+ ծրագրի ակտիվ և կարևոր գործընկեր։ Բոլոր ընթացիկ և պլանավորված միջոցառումները լիովին աջակցվում են և շարունակվում են անխափան։ Մենք կոչ ենք անում կրթական հաստատություններին, ուսանողներին և շահագրգիռ կողմերին հուսալի տեղեկատվության համար ապավինել միայն պաշտոնական աղբյուրներին», – ասվում է Վրաստանի Erasmus+ ազգային գրասենյակի հայտարարության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝