Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2024 թվականին Վրաստանում բացարձակ աղքատության շեմից ցածր պայմաններում գտնվող բնակչության մասնաբաժինը նախորդ տարվա համեմատ նվազել է 2.4 տոկոսային կետով և կազմել 9.4 տոկոս։
Հաշվետու ժամանակահատվածում քաղաքային բնակավայրերում բացարձակ աղքատության մակարդակը նվազել է 1.6 տոկոսային կետով և կազմել 7.8 տոկոս, իսկ գյուղական բնակավայրերում՝ 3.7 տոկոսային կետով, և կազմել՝ 11.9 տոկոս։
Ըստ «Վրացստատի» տվյալների՝ 2024 թվականին բացարձակ աղքատության մակարդակը նվազել է նախորդ տարվա համեմատ բնակչության բոլոր տարիքային խմբերում։ Մասնավորապես, 18 տարեկանից փոքր տարիքային խմբի համար այս ցուցանիշը կազմել է 12.1 տոկոս (-4.0 տոկոսային կետ), 18-64 տարեկան տարիքային խմբի համար՝ 9.3 տոկոս (-2.1 տոկոսային կետ), իսկ 65 տարեկան և բարձր տարիքային խմբի համար՝ 6.7 տոկոս (-1.3 տոկոսային կետ): Կանանց և տղամարդկանց շրջանում բացարձակ աղքատության մակարդակը նվազել է 2.4 տոկոսային կետով և կազմել, համապատասխանաբար՝ 9.0 և 9.8 տոկոս։
Աղբյուրը՝ Bizzone.info