նորություններ 28 Մայիսի, 2025 • Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում նշել են մայիսի 28-ը

Մայիսի 28-ին, Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում անցկացվել է միջոցառում՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրվան։

Միջոցառումը մեկնարկել է Վրաստանի և Հայաստանի Հանրապետության պետական օրհներգերով։

ԵԿ-ի Հայոց պատմության խմբակի սաները ներկայացրել են Հայաստանի առաջին հանրապետության հռչակման մասին համառոտ պատմական ակնարկ, որին զուգորդել են ԵԿ-ի երգի ու պարի խմբակների հայրենասիրական ու ռազմի երգերի ու պարերի կատարումները։

Հնչել են նաև անկախ Հայաստանը փառաբանող բանաստեղծություններ։ Նկարչության խմբակի սաները ներկայացել են «Հայաստանն իմն է» խորագիրը կրող նկարներ։

Հավարտ միջոցառման, Ախալքալաքի Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնի պատասխանատու տիկին Կարինե Թադևոսյանը շնորհավորել է ներկաներին Անկախ Հայաստանի հռչակման օրվա առիթով և նշել, որ 600 տարի շարունակ պետականությունը կորցրած հայությունն իր հերոսական պայքարի հաղթանակով աշխարհին հռչակեց Անկախ Հայաստանի Հանրապետություն։

Շնորհավորանքի ու օրվա խորհրդի մասին խոսքով է հանդես եկել նաև Երիտասարդական կենտրոնի սան՝ Սոֆյա Հովհաննիսյանի մայրը՝ Լիլիթը։

Այս մասին հայտնում է “>Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի ֆեյսբուքյան էջը

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝
Հրդեհ Ախալքալաքում

19 Օգոստոսի, 2025