նորություններ 28 Մայիսի, 2025 • Ախալքալաքում կայացավ Հայաստանի և Վրաստանի անկախության օրերին նվիրված միջոցառում

Այսօր՝ մայիսի 28-ին, Ախալքալաքում գործող Line up կենտրոնում անցկացվեց Վրաստանի և Հայաստանի անկախության օրերին նվիրված միջոցառում, որի կազմակերպիչները կենտրոնի կամավորներն էին։

Միջոցառման սկզբում հնչեց երկու պետությունների պետական հիմները, եղավ պատմական ակնարկ, միջոցառման մասնակիցները ներկայացրեցին անկախության օրերին նվիրված շնորհանդես, ընդգծելով նշանավոր մարդկանց և կարևոր ամսաթվերը, արտասանեցին հայրենասիրական բանաստեղծություններ՝ երկու լեզուներով, կենտրոնի սաները հանդես եկան հայկական և վրացական ազգագրական պարերով։

micocarum 2

micocarum 4

Մարիաննա Սահարյանը մոտ 1 ամիս է ինչ սկսել է իր կամավորական գործունեությունը Line Up կենտրոնում և առաջին անգամ իր ընկերուհու հետ միասին կազմակերպել է այս միջոցառումը։

«Սա մեր կամավորական առաջին նախաձեռնությունն է։ Քանի որ, Հայաստանի և Վրաստանի անկախության տոները մայիս ամսին են, որոշեցինք նշել։ Միջոցառմանը պատրաստվել ենք 1-2 շաբաթ»,  — ասում է Մարիաննան։

line up mijocarwum 1
Մարիաննան նշում է՝ հատուկ հրավիրված հյուրեր ունեն՝ տարբեր դպրոցներից և Երիտասարդական կենտրոնից։

Line Up-ի համահիմնադիրներից Սոնա Տոնականյանն ասում է, որ 20-ից ավելի կամավորներ ունի կենտրոնի երիտասարդական թևը և երկու երկրների անկախության տոներին նվիրված միջոցառման նախաձեռնողներն ու իրականացնողները՝ Անգելինան ու Մարիաննան են եղել։

mijocarum 3

Անկախության տոներին նվիրված միջոցառումն ավարտվեց՝ «Թող մեր անկախությունը լինի մեր հպարտության աղբյուրը» կարգախոսով։

Նշենք, որ Line Up կենտրոնը Ախալքալաքում սկսել է գործել 2022 թվականից։ Այսօր կենտրոնն ունի 250-ից ավելի աշակերտ, որոնք մեծամասամբ հայախում են պարի։ Կենտրոնում գործում է նաև թատերականի խմբակ, դհոլի, կիթառի և հարվածային գործիքների խմբակներ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝