նորություններ 28 Մայիսի, 2025 • Ֆրանսիայի և Նիդեռլանդների դեսպանները այցելել են Ախալքալաք

Երեկ՝ մայիսի 27-ին, աշխատանքային այցով Ախալքալաք էին ժամանել Վրաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Մելինե Առաքելյանը և Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Շերազ Գարսին։

Առավոտյան նրանք հանդիպել են Ախալքալաքի և Նինոծմինդայի ակտիվ երիտասարդների հետ։ Հանդիպման ընթացքում դեսպանները ծանոթացել են «Կովկասյան տուն» կազմակերպության կողմից Նիդեռլանդների դեսպանատան ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրին։

Դեսպանները նաև այցելել են Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի, JNEWS խմբագրություն, զրուցել են լրագրողների հետ և հանդիպել այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Այնուհետև պատվիրակությունը մեկնել է Ախալցիխե, որտեղ այսօր՝ մայիսի 28-ին, դեսպաններ Մելինե Առաքելյանը և Շերազ Գարսին կունենան նմանատիպ հանդիպումներ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝