նորություններ 28 Մայիսի, 2025 • Դոնալդ Թրամփը շնորհավորել է Վրաստանի Անկախության օրվա առթիվ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորում է Վրաստանի նախագահ Միխեիլ Քավելաշվիլիին Անկախության օրվա առթիվ։

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Նրանց հաղորդմամբ՝ Սպիտակ տան առաջնորդը շնորհավորական նամակում ուշադրություն է դարձնում Վրաստանի կառավարության հետ հարաբերությունների ամրապնդմանը։

«Պարոն նախագահ, այսօր Վրաստանի անկախության 107-ամյակն է․ շրջադարձային տարեթիվ վրաց ժողովրդի պայքարում ինքնիշխանության, անվտանգության և ազգային ինքնության համար, որը ընթացել է սերունդների ընթացքում՝ ծանր դժվարությունների և մարտահրավերների պայմաններում։ Իմ վարչակազմը հավատարիմ է Վրաստանի կառավարության հետ խաղաղ և արդյունավետ հարաբերությունների ամրապնդմանը։ Ապագայում սպասում եմ մեր երկրների միջև տնտեսական կապերի խորացման արդար առևտրի աջակցության և երկկողմ համագործակցության շրջանակների ընդլայնման միջոցով։ Սրտանց շնորհավորում եմ վրաց ժողովրդին այս կարևոր տարեթվի առթիվ, որը արտացոլում է երկրի նշանակալի և բազմազան պատմությունը», – ասվում է շնորհավորական նամակում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝