նորություններ 27 Մայիսի, 2025 • Կարճատեւ անձրեւներ եւ համեմատաբար տաք եղանակ

Կարճատև անձրևներ և համեմատաբար տաք եղանակ. մայիսի 27-29-ի կանխատեսումը

Ախալքալաքում առաջիկա 3 օրերին եղանակը սպասվում է մասամբ ամպամած, հնարավոր են կարճատև անձրևներ, գիշերը օդի ջերմաստիճանը +5, +10°-ից, իսկ ցերեկը՝ +12, +17°-ից։ Կանխատեսվող եղանակի մասին տեղեկատվությունը հրապարակված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության կայքում։

Ախալքալաքն ու Նինոծմինդան գտնվում են Վրաստանի արևելյան բարձրավանդակում։

Մայիսի 27, երեքշաբթի

Արևելյան Վրաստան. ժամանակ առ ժամանակ ամպամածության ավելացում։ Գիշերը՝ հիմնականում առանց տեղումների եղանակ է սպասվում։ Կեսօրին, որոշ վայրերում, կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Արևելյան քամի՝ 10-15 մ/վրկ, գիշերը որոշ վայրերում ուժեղ՝ 17-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը՝ բարձրալեռ շրջաններում գիշերը +5, +10°, ցերեկը +13, +18°:

Չորեքշաբթի, մայիսի 28

Արևելյան Վրաստան. ժամանակ առ ժամանակ ամպամածության ավելացում։ Գիշերը հիմնականում, ցերեկը որոշ հատվածներում՝ կարճատև անձրև և ամպրոպ, գիշերը որոշ վայրերում հնարավոր է ուժեղ անձրև և կարկուտ։ Արևելյան քամի՝ 10-15 մ/վրկ, օրվա ընթացքում որոշ վայրերում հնարավոր է ուժեղ քամի՝ 17-22 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը՝ բարձրլեռնային շրջաններում գիշերը +5, +10°, ցերեկը +12, +17°, որոշ տեղերում՝ մինչև +23°:

Մայիսի 29, հինգշաբթի

Արևելյան Վրաստան. ժամանակ առ ժամանակ ամպամածության ավելացում։ Առանձին հատվածներում կլինի կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Արևելյան քամի՝ 10-15 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը՝ բարձրլեռնային շրջաններում գիշերը +4, +9°, ցերեկը +12, +17°, որոշ տեղերում՝ մինչև +24°:

Վերատպման կանոն