նորություններ 27 Մայիսի, 2025 • Ֆրանսիայի եւ Նիդերլանդների դեսպանների հանդիպումը Ախալքալաքի երիտասարդների հետ

Այսօր՝ մայիսի 27-ին, Ախալքալաքում տեղի ունեցավ հանդիպում երիտասարդների և Վրաստանում Նիդերլանդների դեսպան Մելինե Առաքելյանի և Ֆրանսիայի դեսպան Շերազ Գասրիի միջև։ Դեսպանների այցը իրականություն դարձավ «Կովկասյան տուն» հասարակական կազմակերպության կողմից անցկացվող միջոցառման շրջանակներում։

Դեսպանները հանդիպեցին Ախալքալաքի, ինչպես նաև Նինոծմինդայի ակտիվ երիտասարդության հետ։

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին երկու նախագծեր, որոնց հեղինակները պատմեցին կատարված աշխատանքների և իրենց նպատակների մասին։

handipum posol

«Կովկասյան տուն» ՀԿ-ի ղեկավար Իրակլի Իրեմաձեն և կազմակերպության նախագահ Լևան Լորթքիփանիձեն համառոտ ներկայացրին կազմակերպության գործունեության պատմությունը, խոսեցին նաև ծրագրերի մասով, որոնք ուղղված են էթնիկ փոքրամասնությունների ինտեգրմանը։

Դեսպաններն իրենց ելույթներում ընդգծեցին երիտասարդների ակտիվ ներգրավվածության կարևորությունը և կիսվեցին սեփական փորձով։

Նրանք պատմեցին, որ իրենք ևս իրենց երկրներում եղել են փոքրամասնության ներկայացուցիչներ, սակայն անցնելով տարբեր դժվարությունների միջով, հաղթահարել են դրանք և հասել իրենց նպատակներին։ Իրենց փորձից ելնելով, նրանք խորհուրդներ տվեցին նաև ներկա երիտասարդներին։

posol handipum

Հանդիպման երկրորդ հատվածում մասնակիցները հնարավորություն ունեցան ուղղել հարցեր դեսպաններին, կապված ծրագրերի, հնարավորությունների և մարտահրավերների մասին:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝