նորություններ 25 Մայիսի, 2025 • Սուլդայում արջ են տեսել (Video)

Մայիսի 24-ի վաղ առավոտյան Ախալքալաքի մունիցիպալիտետի Սուլդա գյուղի բնակիչները գյուղից մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա արջ են նկատել։

Կենդանին տեսնելով մարդկանց մտել է մոտակա անտառ։

Հետաքրքրասերները գյուղացիները փորձելով են հետեւել արջին համոզվելու համար, որ իրոք արջ են նկատել։ Անտառում արջը տեսնելով մարդկանց հանկարծակի վազքով շարժվել է նրանց ուղղությամբ։

Վախեցած բնակիչներն արագ փախել և թաքնվել են իրենց մեքենայի մեջ։

Արջի եւ մարդկանց հանդիպումն այս անգամ անցել է առանց լուրջ միջադեպի։ Տեղացիներն այժմ միմյանց հորդորում են զերծ մնալ անտառային տարածքներ այցելելուց՝ անվտանգության նկատառումներով։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝