նորություններ 24 Մայիսի, 2025 • Վերջին զանգն Ախալքալաքի թիվ 1 դպրոցում

Այսօր՝ մայիսի 24-ին, Ախալքալաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 1 հանրային դպրոցում շրջանավարտները հրաժեշտ տվեցին դպրոցին։ Դպրոցն ավարտեց 35 աշակերտ, 2 դասարան։

35 շրջանավարտներից երեքը մեդալակիրներ են։ Այս տարի նաև դպրոցն ավարտեց Ախալքալաքից երիտասարդ մարզիկ, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Սարգիս Տոնականյանը։

Դպրոցի տնօրեն Ռուզաննա Տեփոյանը շնորհավորեց շրջանավարտներին և մաղթեց նրանց նորանոր հաջողություններ։

«Կյանքում եղեք համարձակ, մի՛ նեղվեք և մի՛ կոտրվեք։ Միշտ նայեք առաջ և շարժվեք առաջ։ Եղե՛ք բարի, կարեկից, ընկերասեր։ Երբեք մի՛ մոռացեք, թե որ ազգն եք ներկայացնում, որտեղից են ձեր արմատները, ինչ պատասխանատվություն եք կրում ձեր ուսերին։ Մի՛ մոռացեք, թե որ երկրի քաղաքացի եք և ինչ պատասխանատվություն ունեք դրա նկատմամբ։ Ազգություն և պետություն՝ թող այս երկու հասկացությունները ուղեկցեն ձեզ։ Թո՛ղ Աստված օրհնի ձեր ճանապարհը», — ասաց դպրոցի տնօրեն Ռուզաննա Տեփոյանը։

Jnews photo - 1

Дизайн без названия - 1

Дизайн без названия - 1

Jnews photo - 1

Շրջանավարտները հիմնովին և մանրակրկիտությամբ էին պատրաստվել հանդիսավոր միջոցառմանը. նրանք ասմունքեցին, երգեցին երգեր, հնչեցրին երախտագիտության խոսքեր, պարեցին վրացական և հայկական ժողովրդական պարեր և շատ ավելին։ Միջոցառումն ավարտվեց վերջին վալսով և գլխադիրները ու փուչիկներն օդ բաց թողնելով։

Jnews photo - 1

Jnews photo - 1

Շրջանավարտների առջև նոր հորիզոններ են բացվում՝ քննություններ, բուհ ընդունվել, առաջին քայլերը դեպի հասուն կյանք։ Բայց նրանք այս օրը կհիշեն որպես հրաժեշտ մանկությանը և նոր կյանքի մեկնարկ։

Дизайн без названия - 1

Дизайн без названия - 1

Վերատպման կանոն