նորություններ 23 Մայիսի, 2025 • Վերջին զանգը հնչեց Ախալքալաքի թիվ 3 դպրոցի շրջանավարտների համար

Ախալքալաքի թիվ 3 հանրային դպրոցում այսօր հնչեց Վերջին զանգը, դպրոցի 9 աշակերտներ մուտք գործեցին հասունք կյանք։

Ախալքալաքի վրացական դպրոցն ավարտեցին 9 շրջանավարտներ, ովքեր հրաժեշտ տվեցին դպրոցին՝ ցուցադրելով իրենց ողջ արտիստիզմը, երիտասարդական ոգևորությունը, վրացական ժողովրդական պարեր պարելու կարողությունը և շատ ավելին։ Շրջանավարտներին շնորհավորեցին Ախալքալաքի Ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը և դպրոցի տնօրեն Նինո Սուդաձեն։

Jnews photo - 1

Дизайн без названия - 1

Շրջանավարտները շնորհակալություն հայտնեցին իրենց ուսուցիչներին՝ նվիրելով նրանց ծաղիկներ, իսկ վերջիններս էլ իրենց հերթին քաջալերանքի բարի խոսքերով ճանապարհեցին նրանց դեպի հասուն կյանք՝ նոր, հետաքրքիր խոչընդոտներով ու հնարավորություններով լեցուն։ Հրաժեշտի երեկույթը լի էր ջերմության, հպարտության և փոքր-ինչ էլ թախծոտ մթնոլորտով. դպրոցական տարիներն արդեն անցյալում են մնացել, իսկ նրանց առջև նոր հորիզոններ են բացվում։

Дизайн без названия - 1

Дизайн без названия - 1

Ծնողները թաքնված հուզմունքով էին հետևում իրենց արդեն մեծ դարձած երեխաներին, ովքեր արդեն վաղվանից սկսելու են կառուցել իրենց սեփական ուղին։ Այս օրը բոլորի հուշերում դեռ երկար է մնալու՝ որպես կյանքի մեկ կարևոր փուլի գեղեցիկ ավարտ և նոր կյանքի ոգեշնչող մեկնարկ։

Дизайн без названия - 1

Պետք է ընդգծել, որ Վրաստանի կրթության և գիտության նախարարության տվյալներով՝ այս տարի դպրոցը կավարտի 37 573 աշակերտ։

II-XI դասարանների աշակերտների համար ուսումնական տարին կավարտվի հունիսի 13-ին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝