Մայիսի 26-ին՝ Վրաստանի անկախության օրը, Ախալքալաքում տեղի կունենա մեծամասշտաբ տոնակատարություն։ Միջոցառումը կազմակերպվել է Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի գրասենյակի կողմից՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի աջակցությամբ։
Ախալքալաքում Վրաստանի անկախության օրը կանցկացվեն տարբեր տոնական միջոցառումներ, թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար: Հայտնի խմբերն ու տեղի համույթները հանդես կգան տարբեր համարներով։ Տոնը կսկսվի փողային նվագախմբի շքերթով։
Անկախության օրվա միջոցառումների ծրագիրը հետևյալն է.
12:00 – ռազմական տեխնիկայի ցուցադրություն;
12:00-18:00 – տեղի ձեռնարկատերերի ապրանքների ցուցահանդես-վաճառք։
12:00-18:00 – սննդի գոտի;
12:00-18:00 – «Վրացերենը միավորում է մեզ» ցուցահանդես;
12:00-18:00 – մանկական ժամանցի գոտիներ և միջոցառումներ՝ հեքիաթային հերոսների ժամանցային ծրագիր, ակվագրիմ, նկարչության դասընթացներ, հսկա շախմատ, ծաղկեպսակների հյուսում։
14:00 – անիմացիոն պարային խաղ;
15:00 – տեղի պարային համույթների, խմբերի և կատարողների համերգ;
16:30 – օճառե պղպջակների շոու;
16:45 – մանկական ժամանցային ծրագիր հեքիաթային հերոսների մասնակցությամբ։
17:10 – «Մձլևարի» անսամբլը կկատարի Վրաստանի պետական օրհներգը, որին կհաջորդի 17:15-ին գալա համերգ՝ «Փողոցային երաժիշտներ» անսամբլի և «Ֆորտե» անսամբլի մասնակցությամբ, կատարողներ՝ Թիկա Ջամբուրիա և Իրինա Բայրամաշվիլի։
Միջոցառումներն Ախալքալաքում անցկացվում են Հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարարի գրասենյակի կազմակերպմամբ։