նորություններ 23 Մայիսի, 2025 • Սամցխե-Ջավախեթիում 3 ամսում տեղի է ունեցել 316 ՃՏՊ

Այս տարվա առաջին եռամսյակում երկրում գրանցվել է 15 731 ճանապարհատրանսպորտային պատահար։ ՆԳՆ կողմից հրապարակված վիճակագրության համաձայն, դրանցից 14 371-ը ընկնում են «Վարչական իրավախախտումների օրենսգրքի», իսկ 1 360-ը՝ «Քրեական օրենսգրքի» տակ։

Արդյունքում, այս տարվա առաջին երեք ամիսներին մահացել է 112 մարդ, իսկ 1763-ը՝ ստացել է վնասվածքներ։ Նույն վիճակագրության համաձայն, մահացությունների ամենաբարձր թիվը՝ 33%, գրանցվել է 61 տարեկան և բարձր անձանց, 29%-ը՝ 26-ից 40 տարեկանների և 20.5%-ը՝ 41-ից 60 տարեկանների շրջանում։

ՆԳՆ տվյալներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարների ամենամեծ թիվը՝ 61%-ը, տեղի է ունեցել Թբիլիսիում։ Մայրաքաղաքը նաև «առաջատարն» է մահվան ելքերի ցուցանիշով։

Մասնավորապես, 3 ամսվա ընթացքում, ըստ «Քրեական օրենսգրքի» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի, ճանապարհատրանսպորտային պատահարների ընդհանուր թիվը ըստ շրջանների բաշխված է հետևյալ կերպ.

  • Թբիլիսի՝ 9634 դեպք, 28 մահվան ելք,
  • Աջարիա՝ 1448 դեպք, 10 մահվան ելք,
  • Իմերեթի՝ 1069 դեպք, 25 մահվան ելք,
  • Քվեմո Քարթլի՝ 554 դեպք, 19 մահվան ելք,
  • Մցխեթա-Մթիանեթի՝ 552 դեպք, 5 մահվան ելք,
  • Շիդա Քարթլի՝ 538 դեպք, 4 մահվան ելք,
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 533 դեպք, 7 մահվան ելք,
  • Կախեթի՝ 468 դեպք, 7 մահվան ելք,
  • Սամցխե-Ջավախք՝ 316 դեպք, 2 մահվան ելք,
  • Գուրիա՝ 189 դեպք, 5 մահվան ելք,
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի՝ 32 դեպք:

Բացի այդ, ողբերգական ավարտ ունեցող ճանապարհատրանսպորտային պատահարներից 31-ը տեղի են ունեցել հետիոտնի մեղքով, 26-ը՝ ճանապարհը հատելու կանոնները չպահպանելու, 25-ը՝ արագությունը գերազանցելու, 21-ը՝ հանդիպակաց գոտի մտնելու կամ վազանցի կանոնները խախտելու, 21-ը՝ շրջադարձ կատարելու, 21-ը՝ տրանսպորտային միջոցը ալկոհոլի ազդեցության տակ վարելու, 15-ը՝ անվտանգ հեռավորությունը չպահպանելու պատճառով։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝