նորություններ 23 Մայիսի, 2025 • Վրաստանում քանի՞ մարդ է վաստակում 600 լարիից պակաս

2025 թվականի առաջին եռամսյակի տվյալներով՝ Վրաստանում աշխատավարձ ստացողների ընդհանուր թիվը կազմում է 963 հազար մարդ։ Այս տեղեկությունը հայտնել է «Քաղաքականության և կառավարման խորհրդատվական խումբ» (PMCG) կազմակերպությունը։

Վերլուծության համաձայն՝ աշխատավարձ ստացողների 34.4%-ը ստանում է բարձր ամսական աշխատավարձ, 29.9%-ը` միջին աշխատավարձ, 22%-ը` միջինից ցածր, իսկ 13.7%-ը՝ ցածր։

  • 331 հազար մարդ ստանում է 1200-ից մինչև 2399 լարի,
  • 288 հազար մարդ՝ 2400 լարի կամ ավելի,
  • 212 հազար մարդ՝ 600-ից մինչև 1199 լարի,
  • 132 հազար մարդ՝ մինչև 599 լարի։

Աղբյուրը՝ bizzone.info

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝