2025 թվականի առաջին եռամսյակի դրությամբ Վրաստանում աշխատողների ընդհանուր թիվը կազմում է 963 հազար մարդ։ Այս մասին գրում է PMCG-ն՝ հղում անելով Հարկային ծառայությանը։
Վերլուծության համաձայն՝ աշխատողների 34.4%-ը ստանում է բարձր ամսական աշխատավարձ, 29.9%-ը՝ միջին աշխատավարձ, 22%-ը՝ միջինից ցածր- իսկ 13.7%-ը՝ ցածր աշխատավարձ։
- 331 հազար մարդ՝ 1200-ից մինչև 2399 լարի,
- 288 հազար մարդ՝ 2400 լարի և ավելի,
- 212 հազար մարդ՝ 600-ից մինչև 1199 լարի,
- 132 հազար մարդ՝ մինչև 599 լարի:
Հարկ է նշել, որ PMCG հարկային ծառայության կողմից տրամադրված տվյալները վերջնական չեն և կարող են պարունակել աննշան սխալներ։
Աղբյուրը՝ bizzone.info