նորություններ 21 Մայիսի, 2025 • Արևելյան Վրաստանում կատաղության դեպք է հաստատվել

Սննդի ազգային գործակալության տվյալներով՝ 2025 թվականի մայիսի 20-ին Դեդոփլիսծկղարոյի ձմեռային արոտավայրերի ֆերմայում շան կատաղության դեպք է գրանցվել։

«Լաբորատոր հետազոտությունների արդյունքում շան մոտ կատաղության դեպք է հաստատվել»,- գրել է գործակալությունը։

Պարզվել է, որ վարակի աղբյուրը գայլն է եղել։

Սննդի ազգային գործակալությունը բռնկման գոտում իրականացնում է կարանտինային միջոցառումներ, որոնք ներառում են պարտադիր պատվաստում, կենդանիների տեղաշարժի սահմանափակում, ախտահանում և կենդանիների անասնաբուժական հսկողություն։ Դեպքի մասին տեղեկացվել են համապատասխան առողջապահական մարմինները։

«Գործակալությունը կոչ է անում բնակչությանը ժամանակին պատվաստել իրենց ընտանի կենդանիներին (շներին, կատուներին)՝ կենդանիների կատաղությունը կանխելու և սեփական կյանքը չվտանգելու համար», — նշված է Սննդի ազգային գործակալության հրապարակած հաղորդագրության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝