Կախեթիում միջին տարիքի տղամարդ է ձերբակալվել՝ իր անչափահաս դստեր նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները՝ Վրաստանի ՆԳՆ-ին հղումով։
Ենթադրյալ զոհը 14 տարեկան է։ Տեղական knews.ge-ն գրում է, որ բռնությունները համակարգված են եղել մոտ մեկ տարվա ընթացքում։
Հայտնի է նաև, որ մեղադրյալը դատապարտված է եղել ոչ ծանր հանցագործության համար և կրում էր պայմանական պատիժ։
Սոցիալական աշխատողներն արդեն աղջկան տեղափոխել են մասնագիտացված հաստատություն։
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 11-րդ մասով (բռնաբարությունը հանցագործություն է, որը կատարվել է ընտանիքի անդամի նկատմամբ):
Մեղադրանքը հաստատվելու դեպքում տղամարդուն սպառնում է 15-ից 20 տարվա ազատազրկում կամ ցմահ ազատազրկում: