ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարության համաձայն՝ Ռուսաստանը պատրաստ է Կիևի հետ առանց նախապայմանների բանակցությունների։
Այս մասին Դմիտրի Մեդվեդևն ասել է Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։
«Ռուսաստանը բազմիցս խոսել է այդ մասին, մենք պատրաստ ենք բանակցությունների առանց նախապայմանների, բայց հաշվի առնելով տեղում իրողությունները և ձևակերպված առաջարկները։ Եվ նման բանակցությունները կարող են օգնել հասնել խաղաղության», — ասել է Դմիտրի Մեդվեդևը։