նորություններ 20 Մայիսի, 2025 • Ախալքալաքի 4-րդ դպրոցում հնչեց «Վերջին զանգը»(Photo)

Այսօր՝ մայիսի 20-ին, Ախալքալաքի 4-րդ դպրոցում «Վերջին զանգ»-ի ավարտական հանդիսությունն էր։ Աավարտական միջոցառումն ամփոփումն էր՝ 12 տարիների միասնական և քրտնաջան աշխատանքի, մարդ կերտելու, կրթելու դժվարին գործում, որում իր ներդրումն ունի յուրաքանչյուրը:

Ախալքալաքի 4-րդ հանրային դպրոցում, 2024-2025 ուսումնական տարում դպրոցն ավարտեց 51 տասներկուերորդցի, որից 4-ը՝ ոսկե, իսկ 5-ը՝ արծաթե մեդալով։

verjin zang

verjin zang5

Այս տարի Դերենիկ Դեմիրճյանի անվան դպրոցում «Վերջին զանգ»-ը բացառիկ ու անկրկնելի էր շրջանավարտների համար, որոնց համար վերջին անգամ հնչեց դպրոցական զանգը։

verjin zang2

Վերջինզանգյան նախապատրաստական աշխատանքները մեկ ամիս առաջ էին մեկնարկել։ Ավարտականները գրել են սցենարը, մանրամասն մշակել գործողությունների ծրագիրը, իսկ դպրոցի տնօրենությունն ու ուսուցչական կոլեկտիվն աջակցել է շրջանավարտների ինքնատիպ ու հետաքրքիր գաղափարների իրականացմանը:

verjin zang4

verjin zang3

«Վերջին զանգ»-ի յուրաքանչյուր մանրուք մտածված էր․ նախ ելույթ ունեցավ դպրոցի տնօրենը, այնուհետև շրջանավարտները։ Երախտիքի խոսքեր, խորհրդանշական վալս ու հայկական քոչարի, սպիտակ աղավնիներ ու կարմիր վարդեր․ շրջանավարտները ջանացել էին հրաժեշտի բոլոր արարողակարգերն անթերի իրականացնել։

verjin zang7

verjin zang8

«Այսօր քաղաքի 4-րդ հանրային դպրոցում շրջանավարտների «Վերջին զանգ»-ի ավարտական արարողնությունն էր։ Մեր դպրոցն ավարտեց երկու դասարան, թվով 51 շրջանավարտ։ Սրտանց շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին այս տոնական օրվա առթիվ։ Նրանք նոր կյանք են մտնում, հաջող մտնեն և հասնեն իրենց երազած բարձրունքներին», — ասաց քաղաք 4-րդ հանրային դպրոցի տնօրեն Գայանե Կարախանյանը։

Հանդիսության կարևոր ավանդույթներից է նաև դպրոցի զանգի փոխանցումն առաջին դասարացուն,  որպես դպրոց կանչող և գիտելիքի խորհրդանիշ:

verjin zang6

«Վերջին զանգ»-ի հանդիսությունն ավարտվեց 4-րդ դպրոցում հայկական քոչարի պարով և որպես խախաղության խորհրդանիշեր երկինք բաց թողնվեցին սպիտակ աղավնիներ․ հուզված էին՝ թե շրջանավարտները, թե ուսոցիչները, թե ծնողները։ Արևի ուղիղ ճառագայթների ու ծաղիկների տեղատարափի մեջ ամեն ինչ միախառնվել էր․ հուզմունք, թախիծ ու ուրախություն․․․

verjin zang10

verjin zang9

Ընդգծենք, որ Վրաստանի կրթության և գիտության նախարարության փոխանցած տեղեկության համաձայն՝ այս տարի դպրոցն ավարտում է 37 հազար 573 շրջանավարտ:

Երկրորդից տասնմեկերորդ դասարանցիների համար համար ուսումնական տարին կավարտվի հունիսի 13-ին:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝