Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2025 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում գործազրկության մակարդակն աճել է 0,7%-ով և կազմել 14,7%։
Ծառայության հաղորդագրության համաձայն` նույն ժամանակահատվածում վարձու աշխատողների թիվն աճել է 5,3 հազար մարդով (0,6%) և հասել 958,3 հազարի, իսկ ինքնազբաղվածների թիվը նվազել է 13,5 հազարով (3,0%) և կազմել 434,7 հազար մարդ։
«Նույն ժամանակահատվածում գործազուրկների թիվն աճել է 10,8 հազար մարդով (4,7%) և կազմել 239,4 հազար մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2025 թվականի առաջին եռամսյակում աշխատուժի մասնակցության մակարդակը (աշխատուժի տեսակարար կշիռը 15 և բարձր տարիքի բնակչության շրջանում) նվազել է 0,2 տոկոսային կետով և կազմել 54,8 տոկոս, իսկ զբաղվածության մակարդակը նվազել է 0,5 տոկոսային կետով՝ մինչև 46,8 տոկոս։ Ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական բնակավայրերում աշխատուժի մասնակցության մակարդակը նվազել է 0,2%-ով»,- ասվում է տեղեկատվության մեջ։