ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ ինքը չի խստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի որ առաջընթացի հնարավորություն կա, իսկ պատժամիջոցները կարող են վատթարացնել իրավիճակը, — այս տեղեկությունը տարածում է CNN-ը։
«Որովհետև ես կարծում եմ, որ կա հնարավորություն, որ մենք կարող ենք ինչ-որ բան անել, և եթե մենք դա անենք, կարող ենք ամեն ինչ շատ ավելի վատթարացնել: Բայց կարող է գալ մի պահ, երբ դա տեղի ունենա», — ասել է Թրամփը:
Նրա խոսքով, ինքը հավատում է, որ Ռուսաստանի նախագահը խաղաղություն է ուզում:
Միաժամանակ, այն հարցին, թե վստահո՞ւմ է Պուտինին, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Հավատում է»։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հետ։ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ավարտին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ խոսակցությունը լավ է անցել, և Ռուսաստանն ու Ուկրաինան անհապաղ բանակցություններ են սկսելու հրադադարի և պատերազմի դադարեցման շուրջ։