նորություններ 20 Մայիսի, 2025 • Օզուրգեթիում տեղացած առատ ձյան հետևանքով զոհվածի ընտանիքին կդրամադրվի դրամական օգնություն

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ 2025 թվականի փետրվարի 24-ին Օզուրգեթիի մունիցիպալիտետում տեղացած առատ ձյան հետևանքով զոհված անձի ընտանիքին կտրամադրվի միանվագ դրամական օգնություն։

Վրաստանի կառավարությունը սոցիալական աջակցության նպատակով 20 000 լարիի չափով ֆինանսական օգնություն կտրամադրի բնական աղետի հետևանքով մահացած անձի ընտանիքին։

Ֆինանսական օգնություն ստանալու համար մահացածի ընտանիքի անդամը՝ երեխան կամ ամուսինը, պետք է դիմում և անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնի Սոցիալական ծառայությունների գործակալության սպասարկման կենտրոն։

Հրամանագիրը ստորագրել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝