Այսօր՝ մայիսի 18-ին, Ախալքալաքի կենտրոնական՝ «Խաս Բախչա» այգում Ախալքալաքի մունիցիպալիտետի պարային համույթները կազմակերպել էին Ազգային տարազի համաշխարհային օրվան նվիրված համերգ։
Ախալքալաքում Տարազի օրը նշվում է 2017 թվականից։
Փառատոնի նախաձեռնողներն են Ախալքալաքի մշակույթի տան տնօրեն Ալիկ Քսպոյանը և «Մուրջի» համույթի խորեոգրաֆ Գիորգի Մետրևելին։
Այսօրվա համերգին մասնակցեցին Ախալքալաքի և մունիցիպալիտետի յոթ գյուղի համույթներ։ Նրանց թվում էին՝ «Ջավախք» և «Մուրջի» համույթները, Խանդո, Վարևան և Վաչիան գյուղերի պարային խմբերը, Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի «Հայկ» համույթը, ինչպես նաև Սամցխե-Ջավախքի Առաջնորդական Փոխանորդության «Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունի» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի «Զարթոնք» պարային համույթը։