Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Շենգելիան չանցավ Շվեյցարիայում անցկացված «Եվրատեսիլ 2025» երգի երկրորդ կիսաեզրափակիչ փուլ։
Շենգելիան կատարեց վրաց-անգլիական «Ազատություն» (Freedom) երգը։ Վրաստանի ներկայացրած երգի կոմպոզիտորը Քեթի Գաբիսիանին է, իսկ խոսքի հեղինակը՝ Բուկա Կարտոզիան։
Հայաստանը ներկայացնող PARG–ն անցավ «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ։
Մրցույթին մասնակցում է 37 երկիր։
Առաջին կիսաեզրափակիչը տեղի է ունեցել մայիսի 13-ին, իսկ երկրորդը՝ մայիսի 15-ին։
Առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրներն են` Ալբանիա, Էստոնիա, Իսլանդիա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Սան Մարինո, Շվեդիա, Ուկրաինա։
Երկրորդ կիսաեզրափակիչը հաղթահարած երկրներն են` Լիտվա, Իսրայել, Հայաստան, Դանիա, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Ֆինլանդիա, Հունաստան, Մալթա, Ավստրալիա։