ԱՄՆ-ն առաջարկել է վերսկսել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Ըստ Bloomberg-ի՝ Մոսկվան շարունակում է խուսափել ԱՄՆ-ի հրադադարի առաջարկից, որը կներառի հակամարտությունը սառեցնելու, ԱՄՆ-ի կողմից Ղրիմի թերակղզու ռուսական տարածքի ճանաչումը և ԱՄՆ պատժամիջոցների վերացումը:
Միաժամանակ, ինչպես ասվում է Bloomberg-ի հոդվածում, ԱՄՆ-ն նոր գաղափար է պատրաստել, որը կարող է հետաքրքրել Ռուսաստանի Դաշնությանը։
«Այդ ժամանակից ի վեր ԱՄՆ-ն նոր մանրամասներ է ավելացրել առաջարկին, այդ թվում՝ ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի շրջանակներում անվտանգության բանակցությունները վերսկսելու առաջարկը»,- ասվում է գործակալության հրապարակման մեջ։
ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդը «սառը պատերազմից» հետո ստեղծված կառույց է, որը ստեղծվել է անվտանգության ոլորտում երկկողմ գործընկերությունը խթանելու համար: Խորհուրդը դադարեցրել է գործունեությունը 2022 թվականին՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո։
Խորհրդի վերջին նիստը տեղի է ունեցել 2022 թվականի հունվարի 12-ին Բրյուսելում, որտեղ քննարկվել են «անվտանգության երաշխիքների» վերաբերյալ Ռուսաստանի պահանջները, որոնք ՆԱՏՕ-ի անդամ երկրները մերժել են։