նորություններ 14 Մայիսի, 2025 • Հերչինսկի. Եվրամիությունը շարունակում է վերանայել հարաբերությունները Վրաստանի հետ

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին ասել է, որ Բրյուսելում Վրաստանի վերաբերյալ «ամեն ինչ դեռ սեղանի վրա է», այդ թվում՝ առանց վիզայի ճանապարհորդության հարցը:

ԵՄ դեպանը նշել է, որ Բրյուսելը ստեղծել է արտոնյալ հարաբերություններ Վրաստանի հետ՝ հիմնված ասոցացման համաձայնագրի, անվիզա ռեժիմի, ազատ առևտրի համաձայնագրի, իսկ հետո՝ թեկնածուի կարգավիճակի վրա։

«Սակայն այս ամենը զարգացել է այն գիտակցմամբ, որ Վրաստանը, նախ, ժողովրդավարական երկիր է, և երկրորդ` Վրաստանը ցանկանում է միանալ Եվրամիությանը։ Այն, ինչ մենք տեսել ենք վերջին մեկ տարվա ընթացքում, լուրջ հարցեր է առաջացնում այն ​​առումով, թե արդյո՞ք Վրաստանը դեռևս ժողովրդավարական երկիր է, և արդյո՞ք Վրաստանն իսկապես ցանկանում է միանալ Եվրամիությանը։ Այսպիսով, մենք պետք է վերանայենք, թե արդյո՞ք այս ամբողջ արտոնյալ հարաբերությունները դեռ հիմնավորված են», — ասել է Հերչինսկին:

ԵՄ դեսպանը վերոնշյալ մեկնաբանություններն արել է մայիսի 14-ին՝ Վրաստանում Լեհաստանի և Ուկրաինայի դեսպանատների, նաև CASE կազմակերպության կազմակերպած «Ռուսական սպառնալիքը և դրա ըմբռնումը. դասեր Լեհաստանից, Ուկրաինայից և Վրաստանից» խորագրով միջոցառման ժամանակ։

2024 թվականի հոկտեմբերին կայացած Եվրոպական խորհրդի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում լուրջ մտահոգություն կար «Վրացական երազանք»-ի գործողությունների ընթացքի վերաբերյալ, նշված էր, որ «նման գործողությունների ընթացքը սպառնալիք է ներկայացնում Վրաստանի եվրոպական ուղու համար և փաստացի կասեցնում է անդամակցության գործընթացը»։ Նախկինում՝ սկսած 2024 թվականի ամռանից, ԵՄ մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ Վրաստանում ԵՄ դեսպանը, հայտարարել էին Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի կասեցման մասին՝ «Վրացական երազանք»-ի ձեռնարկած քայլերի և որոշումների պատճառով, որոնք հանգեցնում են «ժողովրդավարության նահանջի»։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝