Միացյալ Նահանգներում վարչակազմի փոփոխությունից հետո վրացական իշխանությունները հույս ունեին երկկողմ հարաբերությունների «վերագործարկման», սակայն, Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված «MEGOBARI act»-ը Վաշինգտոնի կողմից անսպասելի և կոշտ ազդանշան էր։ Փաստաթղթում քննադատվում էր վրացական իշխանությունների ներքին և արտաքին քաղաքականությունը։ Ի պատասխան՝ Վրաստանի խորհրդարանը կոշտ հայտարարություն տարածեց՝ մեղադրելով ամերիկյան կողմին փաստերը խեղաթյուրելու և քաղաքական ճնշման մեջ։
Վերջերս Վրաստանի խորհրդարանը պաշտոնական հայտարարություն արեց «MEGOBARI act»-ի վերաբերյալ, որը հաստատվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից։ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի նախաձեռնությամբ պատրաստված և արտաքին հարաբերությունների հանձնաժողովին ներկայացված փաստաթուղթը սուր քննադատության է ենթարկում ինչպես ակտի բովանդակությունը, այնպես էլ դրա քաղաքական ուղերձը։
Հայտարարության մեջ պնդվում է, որ Կոնգրեսի նախաձեռնությունն արտացոլում է «թշնամական վերաբերմունք» Վրաստանի, նրա կառավարության և քաղաքացիների նկատմամբ։ Վրացական իշխանությունները մատնանշում են փաստաթղթի տեքստում «բազմաթիվ փաստացի անճշտություններ և տրամաբանական հակասություններ»։ Այնուամենայնիվ, Վրաստանի իշխանությունները դեռևս հույս ունեն Միացյալ Նահանգների հետ համագործակցության վրա։
Մասնավորապես, խորհրդարանը անհիմն է համարում «MEGOBARI act»-ի մեղադրանքները՝ ժողովրդավարական չափանիշներից շեղվելու, եվրաատլանտյան ինտեգրման գործընթացը արգելակելու, ինչպես նաև վրացական իշխանությունների կապերի Ռուսաստանի, Չինաստանի և այլ ավտորիտար ռեժիմների, հետ ինչպիսին է Իրանը։
Այս մեղադրանքներին ի պատասխան՝ Վրաստանի խորհրդարանը նշում է, որ նման մեղադրանքներն ու քննադատությունը կարող են կապված լինել անցյալում վրացական իշխանությունների վրա գործադրված ճնշման հետ։ Մասնավորապես, սա վերաբերում է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ բացելու» ենթադրյալ պահանջին, որը, ըստ վրացական իշխանությունների, նախաձեռնություն է եղել Միացյալ Նահանգների այսպես կոչված «խորքային պետության» ներկայացուցիչների կողմից։
Հայտարարությունն ավարտվում է այն հույսով, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմը կթուլացնի «ստվերային կառույցների» ազդեցությունը, և որ Կոնգրեսը կվերականգնի ավելի քան երկու դարերի պատմության ընթացքում ձեռք բերված հեղինակությունն ու հարգանքը։
Վրաստանի ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի (Ռոնդելի հիմնադրամ) քաղաքագետ Գիորգի Բադրիձեի կարծիքով՝ ամերիկյան նոր վարչակազմի հետ հարաբերությունները բարելավելու խաղադրույքը չի արդարացել ո՛չ քաղաքական, ո՛չ էլ դիվանագիտական առումներով։ «MEGOBARI act»-ը դարձավ ոչ միայն Վաշինգտոնի մտահոգության արտացոլումը Վրաստանում տեղի ունեցող ներքին գործընթացներով, այլև ազդանշանն առ այն, որ ռազմավարական գործընկերությունը պահանջում է ոչ թե խոսքեր, այլ կոնկրետ գործողություններ։
«Չգիտեմ՝ այս տեղեկատվությունը հաստատվա՞ծ է, թե՞ ոչ, բայց լսել եմ, որ պարոն Իվանիշվիլին խզել է պայմանագիրն այն լոբբիստական խմբի հետ, որը պետք է զբաղվեր նոր վարչակազմի հետ հարաբերությունների վերակարգավորմամբ։ Դրա փոխարեն նրանք նոր փուլ ստացան «MEGOBARI» ակտի ընդունմամբ։ Եվ ընդհանուր առմամբ, Դոնալդ Թրամփի նախագահ դառնալուց հետո Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների բարելավման մասին այս բոլոր խոստումները սկզբից անհիմն էին։ Եվ հիմա մենք տեսնում ենք, որ պաշտոնավարման ավելի քան հարյուր օրից հետո այդ բարելավման ոչ մի նշան չկա։ Ընդհակառակը, թե՛ Կոնգրեսը, թե՛ ԱՄՆ վարչակազմը, թե՛ մենք խոսում ենք Կոնգրեսում հանրապետական մեծամասնության մասին, շարունակում են նախկինում եղած կուրսը։ Եվ սա Վրաստանի հետ բարեկամության և համագործակցության գիծն է և արձագանքը Վրաստանին Միացյալ Նահանգների հետ գործընկերությունից հեռացնելու փորձերին», — ասում է նա։
Այն իրավիճակում, երբ Թբիլիսին մեղադրում է Արևմուտքին իրենց վրա ճնշում գործադրելու, իսկ ընդդիմությունը՝ իշխող վերնախավին՝ իրենց գործընկերներից դիտավորյալ հեռանալու մեջ, հարաբերությունների սառեցման պատճառները դեռևս անհասկանալի են մնում։ Հարց է առաջանում՝ նրանք թաքնվում են արտերկրում, թե՞ հենց Վրաստանում։
«Սկսենք նրանից, որ հենց Վրաստանի իշխանություններն են, որ երես են թեքել մեր երկրի արևմտյան գործընկերներից։ Եվ այս բոլոր խոսակցությունները, որ ինչ-որ մեկը՝ կամ դեմոկրատները, կամ որևէ «deep state»՝ Վրաստանի դեմ, այս բոլորը պատրվակներ են։ Սա լիովին գիտակցված քաղաքականություն էր, որը Իվանիշվիլին սկսել էր տարիներ առաջ, նույնիսկ մինչև Ռուսաստանի կողմից Ուկրաինա լիամասշտաբ ներխուժումը, երբ այս քաղաքականությունը պարզապես ավելի ակնհայտ դարձավ։ Այնպես որ, եկեք չշփոթենք հետևանքները պատճառների հետ։ Սա Իվանիշվիլիի ընտրությունն է, այլ ոչ թե Վրաստանի արևմտյան գործընկերներինը։ Այս գործընկերներն աջակցել են մեր երկրին 90-ականների սկզբից ի վեր», — ասում է Գիորգի Բադրիձեն։
Փորձագետի խոսքով՝ առանց արևմտյան գործընկերների աջակցության Վրաստանը կհայտնվեր ավելի դժվարին իրավիճակում, քան գտնվել 90-ականներին և քան գտնվում է հիմա։