«Բորժոմի» հեռուստաընկերությունը 2025 թվականի հունվարի 1-ից դադարեցրել է գործունեությունը։ Տասը մարդ մնացել է առանց աշխատանքի։ Փակման պատճառը Վրաստանում ընդունված «Արտաքին ֆինանսավորման թափանցիկության մասին» օրենքն է։
2025 թվականի հունվարի 1-ից, 27 տարի աշխատելուց հետո, «Բորժոմի» հեռուստաընկերությունը դադարեցրեց իր գործունեությունը՝ հեռարձակումը, ինչպես նաև աշխատանքն առցանց հարթակներում։ Հեռուստաընկերությունում աշխատող տասը մարդ մնաց առանց աշխատանքի։ Նրանք են՝ 3 լրագրող, 2 օպերատոր, հաշվապահ, տեխնիկական տնօրեն և այլք։ Նրանք մինչ օրս գործազուրկ են, նրանցից ոչ մեկն այլ աշխատանք չի գտել։
Փակման պատճառն անվանվում է, «ռուսական օրենքը»։ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո, «Բորժոմի» հեռուստաընկերությունը գրանցվեց «օտարերկրյա ուժի շահերը հետապնդող կազմակերպությունների» ռեգիստրում, այդ իսկ պատճառով լրագրողները հրաժարվեցին աշխատել։ Հեռուստաընկերության բաժնետոմսերի մեծ փաթեթը պատկանում էր մեկ անձի, ով, առանց աշխատակիցների կարծիքը հաշվի առնելու, որոշել էր ընկերությունը գրանցել։
«Բորժոմի» հեռուստաընկերության տնօրեն Էկատերինե Նոզաձեի խոսքով, փակման պատճառը և՛ քաղաքական, և՛ ֆինանսական գործոններն են։
«Այն փաստը, որ մենք գրանցվեցինք, նաև ֆինանսական խնդիրներ ևս կային։ Կար միայն մեկ դրամաշնոր՝ IREX-ից, որն ավարտվում էր 2024 թվականի վերջին, և մենք որոշեցինք, որ նման իրավիճակում աշխատել պետք չէ։ Դե մենք վերջնական չենք դադարեցրել մեր աշխատանքը, այլ դադար ենք վերցրել», — ասաց Էկատերինե Նոզաձեն։
«Բորժոմի» հեռուստաընկերության տնօրենը կարծում է, որ մոտ ապագայում նրանք դժվար թե վերսկսեն աշխատանքը, բայց նա մեծ հույս ունի, որ հեռուստաընկերությունը հետագայում կկարողանա վերադառնալ իր գործունեությանը։