Ախալքալաքի մունիցիպալիտետի տեղական բյուջեն Բոզալի գյուղում ֆուտբոլային դաշտի կառուցման համար հատկացրել է 125 726 լարի։
Շինարարության համար միջոցներն արդեն հատկացվել են, բայց մրցույթը դեռ հայտարարված չէ։
Բոզալին փոքր գյուղ է՝ 218 բնակչությամբ։ Այն գտնվում է Ախալքալաքից 21 կմ հեռավորության վրա, Ախալքալաք-Կարծախ մայրուղու վրա։ Չնայած մայրուղուն և երկաթուղուն մոտ լինելուն, գյուղն ունի բազմաթիվ խնդիրներ՝ սկսած երկաթուղու պատճառած անհարմարություններից ընդհուպ մինչև երիտասարդների համար հանգստի հնարավորությունների բացակայությունը։
Ահա թե ինչու մունիցիպալիտետն այս տարի ֆուտբոլային դաշտի կառուցման համար միջոցներ է նախատեսել և հատկացրել է 125 726 լարի։