Անցյալ տարվա՝ 2024 թվականի վերջին «Վրաստանի ընտրական օրենսգրքում» կատարվեցին փոփոխություններ, որոնք որոշում են սակրեբուլոյի կազմը համամասնական և մեծամասնական համակարգերի համաձայն։ Այս փոփոխությունների համաձայն, սակրեբուլոյի կազմում մեծամասնական ընտրատարածքների թիվը կավելանա, և, հետևաբար, նաև մեծամասնական պատգամավորների թիվը։ Ախալքալաքի մունիցիպալիտետում մեծամասնական ընտրատարածքների թիվը 14-ից կդառնա 23, ինչի արդյունքում շատ ընտրատարածքներ առանձնացվել են։
Այս տարվա հոկտեմբերի 4-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Ախալքալաքի մունիցիպալիտետի մեծամասնական ընտրատարածքների թիվը մեծացել է և կազմում է 23, համապատասխանաբար, Ախալքալաքի սակրեբուլոյի մեծամասնական պատգամավորների թիվը նույնպես կաճի։ 2021 թվականի ընտրություններում նրանց թիվը կրճատվել էր մինչև 14 -ի: Մինչև 2021 թվականն Ախալքալաքի մունիցիպալիտետում կար 24 մեծամասնական ընտրատարածք:
Այս տարվա ընտրություններից հետո Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն կունենա 38 պատգամավոր՝ նախկին 42-ի փոխարեն, որից 23 պատգամավոր կընտրվի մեծամասնական, մնացածը՝ համամասնական ընտրակարգով։
Ախալքալաքի մունիցիպալիտետի մեծամասնական ընտրատարածքները՝
40.1 – Ախալքալաքի մեծամասնական ընտրատարածք։ Այն ներառում է թիվ 01 և թիվ 63 քաղաքային ընտրատեղամասերը:
40.2 – Ախալքալաքի մեծամասնական ընտրատարածք։ Այն ներառում է քաղաքի թիվ 02 և թիվ 62 ընտրատեղամասերը։
40.3 – Ազավրեթի մեծամասնական ընտրատարածքը մնացել է անփոփոխ։ Այն ներառում է Ազավրեթ (թիվ 3), Բուռնաշետ (թիվ 4), Ղադոլար (թիվ 5) և Լոմատուրցխ (թիվ 6) գյուղերը։
40.4 – Ալաստանի մեծամասնական ընտրատարածք։ Այն ներառում է Ալաստան (թիվ 7), Վարևան (թիվ 8), Կոկիո (թիվ 9) գյուղերը։ Վերջին՝ 2021 թվականի ընտրություններում, Ալաստան և Տուրցխ վարչատարածքային միավորները միավորվեցին մեկ ընտրատարածքի։ Այս ընտրություններում Տուրցխը կրկին առանձնացել է և դարձել է առանձին մեծամասնական ընտրատարածք՝ թիվ 55 ընտրատեղամասով։
40.5 – Արագվայի մեծամասնական ընտրատարածք։ Այն ներառում է Արագվա (թիվ 10), Մաջադիա (թիվ 11), Օրջա (թիվ 12), Կորխ և Թոթխամ գյուղերը (միավորված մեկ՝ թիվ 13 ընտրատեղամասում): Այս ընտրությունների ժամանակ Խանդո գյուղն առանձնացավ այս մեծամասնական տարածքից և դարձավ առանձին մեծամասնական ընտրատարածք՝ թիվ 58 ընտրատեղամասով։
40.6 – Բարալեթի մեծամասնական ընտրատարածքը նույնպես մնացել է անփոփոխ։ Այն ներառում է Բարալեթ (թիվ 14), Էխտիլա (թիվ 15), Մերենիա (թիվ 16), Փոքր Սամսար (թիվ 17) և Մեծ Սամսար (թիվ 18) գյուղերը։
40.7 – Գոգաշենի մեծամասնական ընտրատարածք։ Այն ներառում է Գոգաշեն գյուղը (թիվ 19) և Ափնիա գյուղը (թիվ 20): Վերջին ընտրություններում Գոգաշենի ընտրատարածքը միավորվեց Հոկամի ընտրատարածքի հետ։ Այս ընտրություններում այն դարձավ առանձին մեծամասնական ընտրատարածք։
40.8 – Դիլիսկայի մեծամասնական ընտրատարածք։ Այն ներառում է Դիլիսկա գյուղը (թիվ 21 ընտրատեղամաս): Վերջին ընտրություններում Դիլիսկա գյուղը միավորվեց Չունչխա և Պտենա վարչական ընտրատարածքների հետ։ Սակայն այս ընտրություններում Պտենան և Չունչխան կրկին կներկայացվեն որպես առանձին մեծամասնական ընտրատարածքներ։
40.9 – Վաչիանի մեծամասնական ընտրատարածք։ Այն ներառում է Վաչիան (թիվ 22), Չամդուրա (թիվ 23) և Մուրջախեթ (թիվ 24) գյուղերը։ Վերջին ընտրություններում Վաչիանի ընտրատարածքը միավորվեց Կումուրդո ընտրատարածքի հետ։ Այս ընտրություններում Վաչիանը կառանձնանա և կդառնա առանձին մեծամասնական ընտրատարածք։
40.10 – Զակի մեծամասնական ընտրատարածքը մնում է անփոփոխ։ Այն ներառում է Զակ (թիվ 25), Բուղաշեն (թիվ 26), Բալխո (ընտրատեղամաս № 27), Գոման (թիվ 28), Օլավերդ (թիվ 29), Տրկնա (թիվ 30) գյուղերը։
40.11 – Կարտիկամի մեծամասնական ընտրատարածք։ Այստեղ միավորված են Կարտիկամ (թիվ 31), Կուլիկամ (թիվ 32), Աբուլ (թիվ 33), Խուլգումո (թիվ 34), Բուզավեթ (թիվ 35) գյուղերը։ Վերջին ընտրություններում Կարտիկամի ընտրատարածքը միավորվեց Խոսպիո ընտրատարածքի հետ և ընտրվեց մեկ մեծամասնական պատգամավոր։ Այժմ Խոսպիոյի ընտրատարածքը՝ չորս գյուղերով, ձևավորել է առանձին վարչական ընտրատարածք։
40.12 – Կարծախի մեծամասնական ընտրատարածք։ Ներառում է Կարծախ (թիվ 36) և Ֆիլիպովկա (թիվ 37) գյուղերը։
40.13 – Կոթելիայի մեծամասնական ընտրատարածք։ Այն ներառում է Կոթելիա գյուղը (ընտրատեղամաս թիվ 38):
40.14 – Կաջոյի մեծամասնական ընտրատարածք։ Այստեղ միավորված են Կաջո (թիվ 39), Ագանա (թիվ 40), Ալաթուման (թիվ 41), Բեժանո (թիվ 42), Մոդեգամ (թիվ 43), Սիրկվա (թիվ 44) գյուղերը։ Վերջին ընտրություններում Կաջո և Կոթելիա վարչական տարածքները միավորվել էին։
40.15 – Կումուրդո մեծամասնական ընտրատարածք։ Այստեղ են մտնում Կումուրդո (թիվ 45) և Կիրովական (թիվ 46) գյուղերը։
40.16 – Հոկամի մեծամասնական ընտրատարածք: Այն ներառում է Հոկամ (թիվ 47), Քարսեփ (թիվ 48) և Ազմանա (թիվ 49) գյուղերը։ Վերջին ընտրություններում Հոկամի ընտրատարածքը միավորվեց Գոգաշեն ընտրատարածքի հետ։
40.17 – Պտենայի մեծամասնական ընտրատարածք։ Այն ներառում է Պտենա գյուղը (թիվ 50): Վերջին ընտրություններում այն միավորվեց Դիլիսկայի վարչական ընտրաշրջանի հետ։
40.18 – Սուլդայի մեծամասնական ընտրատարածք։ Այն ներառում է Սուլդա (№ 51), Դադեշ (№ 52), Բոզալի (№ 53), Մյասնիկյան (№ 54) գյուղերը։ Վերջին ընտրություններում Սուլդա վարչական ընտրատարածքը միավորվեց Կարծախ վարչական ընտրատարածքի հետ և ընտրեց մեկ մեծամասնական պատգամավոր։
40.19 – Տուրցխի մեծամասնական ընտրատարածք։ Այն ներառում է Տուրցխ գյուղը (թիվ 55 ընտրատեղամաս): Վերջին ընտրություններում Տուրցխը միավորվեց Ալաստան վարչական ընտրատարածքի հետ։
40.20 – Չունչխայի մեծամասնական ընտրատարածք: Այստեղ ներառված է Չունչխա գյուղը (ընտրատեղամաս թիվ 56): Վերջին ընտրություններում Չունչխայի ընտրատարածքը միավորվեց Դիլիսկայի ընտրատարածքի հետ։
40.21 – Խավեթի մեծամասնական ընտրատարածքը մնում է անփոփոխ։ Այն ներառում է Խավեթ, Էրինջա, Դավնիա գյուղերը մեկ՝ թիվ 57 ընտրատեղամասով։
40.22 – Խանդոյի մեծամասնական ընտրատարածք։ Այն ներառում է միայն Խանդո գյուղը (թիվ 58 ընտրատեղամաս): Վերջին ընտրություններում այն միացվեց Արագվայի ընտրատարածքին։
40.23 – Խոսպիոյի մեծամասնական ընտրատարածք։ Այն ներառում է Խոսպիո (թիվ 59), Բավրա (թիվ 60) և Խորենիա (թիվ 61) գյուղերը։ Վերջին ընտրություններում այն միավորվեց Կարտիկամի ընտրատարածքի հետ։
Ախալքալաքի մունիցիպալիտետի թիվ 40 ընտրատարածքում կա 63 ընտրատեղամաս, որոնցից 4-ը գտնվում են Ախալքալաքում, մնացածը՝ գյուղերում։ Հիմնականում ընտրատեղամասերը տեղակայված են դպրոցներում։